Ինչո՞ւ 55 հազար դրամ և 1,5 միլիոն դրամ աշխատավարձ ստացողից նույն գումարն է պահվելու

Hayeli.am-ն արդեն տեղեկացրել էր, որ Կառավարության այսօրվա նիստում պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը զեկույց ներկայացրեց, որի հիման վրա որոշվեց ստեղծել հիմնադրամ, որը կզբաղվի մարտական գործողությունների ժամանակ զոհված կամ վիրավորված զինծառայողների ու նրանց ընտանիքների սոցիալական վիճակով: Հիմնադրամի միջոցները, ի թիվս այլ հնարավորությունների, կգոյանան` յուրաքանչյուր աշխատողի ամսական աշխատավարձից 1000 դրամ պահելով: Կառավարության նիստից հետո լրագրողները աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանից հետաքրքրվեցին` արդյո՞ք այդ որոշումը լրացուցիչ սոցիալական բեռ չէ քաղաքացու համար: «Ես կարծում եմ, որ նվազագույն աշխատավարձ ստացողների վրա այդ բեռը չի ընկնի: Իսկ արդեն մնացած քաղաքացիների աշխատավարձերից նախատեսված է` 1000 դրամի չափով»,- ի պատասխան նշեց նախարարը: Ասատրյանն այդպես էլ չհստակեցրեց` վճարումը կարո՞ղ է բեռ լինել քաղաքացու համար, թե՞ ոչ: Հարցին, թե ինչո՞ւ 55 հազար դրամ և 1,5 միլիոն դրամ աշխատավարձ ստացողից նույն գումարն է պահվելու, Ասատրյանը պատասխանեց, թե հաշվարկները կատարվել են ֆիքսված գումարի շրջանակում: Հարցին, թե ինչո՞ւ չորոշվեց պաշտոնյաների աշխատավարձերից ավելի շատ պահումներ կատարել, նախարարն արձագանքեց, թե դրանք մոտեցումներ են, որոնք կարող են քննարկվել: Փայլակ Ֆահրադյան

դիտվել է 21 անգամ
Լրահոս
Քննարկել ենք հարցեր, որոնք վերաբերում են մեր երկրի անվտանգությանն ու ապագային. պատգամավոր Երասխի ճանապարհին «Hyundai»-ն կողաշրջված հայտնվել է դաշտում․ վիրավորներից մեկին տեղափոխել են Երևան Խնդիրները միայն ՀՀ քաղաքացիներինը չեն, ողջ հայ ժողովրդինն են և պահանջում են համազգային ջանքեր Մխչյանում բախվել են «Nissan X-Trail»-ը և «Լադա»-ն․ 3 վիրավորներից մեկը անչափահաս է Կարևոր շեշտադրումներ՝ Սփյուռքի զորաշարժին նվիրված խորհրդաժողովի առաջին օրվա քննարկումներից Ունենք անընդունելի իրավիճակ․ Եկեղեցին թիրախավորված է իշխանության ներկայացուցիչների կողմից․ Վեհափառ Արթուր Սարգսյանը կմնա տնային կալանքի տակ․ փաստաբան Ռեալը ցանկանում է վերադարձնել Կրոսին. Պատմական նշանակում Բունդեսլիգայում. գերմանական ակումբը գլխավորեց կին մարզիչ Հորմուզի նեղուցի շուրջ ԱՄՆ-Իրան բանակցությունները փակուղու մեջ են. Financial Times Թրամփը դեռ պատերազմի ճահճում է․ քաղաքագետ Հրադադարի և տարածաշրջանում տևական խաղաղության հետ կապված հույսերն առայժմ չեն արդարացվում․ Զաքարյան Գյումրիում բախվել են 2 «Mercedes»-ները, որոնցից մեկը բախվել է երկաթե սյանը․ կա վիրավոր Դպրոցից «քթոսկրերի կոտրվածք տեղաշարժով» ախտորոշմամբ ԲԿ է տեղափոխվել 17-ամյա աշակերտ Ե՛վ Նիկոլը, և՛ Օրբանը ամբողջովին տեղավորվում են spin dictator ժամանակակից քաղաքագիտական եզրույթի մեջ Խոշոր ավտովթար Երևանում․ ԱԺ-ի դիմաց բախվել են «Mercedes GLE 53» և «BYD»-ը․ կա վիրավոր Ծովագյուղ-Շորժա ավտոճանապարհին բախվել են 2 «Mercedes»-ները․ կա 4 վիրավոր Այսօր պետական ռեսուրսներին տիրապետողները հրաժարվել են մեր ուժի աղբյուրներից Սա պարզապես դիվանագիտական ձախողում չէ, այլ կառավարվող անորոշության սկիզբը. Դավիթ Անանյան Մի քանի նորություն և մեկ հարց. Արման Աբովյան Նոր մանրամասներ Իջևանի շենքերից մեկի տանիքում բռնկված հրդեհից
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 13-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի ավագանու անդամ Արմենակ Դանիելյանը Ապրիլի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Ապրիլի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 13-ին՝ ժամը 1։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Ջամալյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am