Ստացել ենք պարտքերի անվանական ցուցակները, իսկ չարաշահումներով կզբաղվեն իրավապահները. Գյուղնախարար
ՀՀ Գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը նախորդի սխալները չի ուղի, կկառուցի նոր հիմքեր և առաջ կգնա: Այս մասին այսօր Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց Գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը, պատասխանելով մեր այն հարցին, թե արդյոք չի՞ պատրաստվում ուղղել նախորդ նախարարի սխալները: Հարցին, թե Գյուղատնտեսության նախարարը հասցրել է ուսումասիրույթուններ կատարել դիզվառելիքի և պարարտանյութերի հարցում, Իգտանի Առաքելյանը նշեց, որ որոշակի ուսումնասիրություններ արվել է և ինքը համարում է, որ դրանք աննպատակահարմար են ծախսվում.«Դա օգուտ չի տալիս գյուղատնտեսության զարգացմանը, ինքը պահում է գյուղատնտեսություն այն վիճակում, որտեղ մենք կանք, իսկ մենք պետք է մտածենք զարգացման ուղղությամբ: Ես մտածում եմ նորը ներդնելու և հետո հինը քանդելու մասին, որովհետև հինը քանդեմ առանց նորը ներդնելու, մենք ոչինչ չենք ունենա»: Հարցին, թե մասնավորապես որ ծախսերն են, որ տեղ չեն հասնում, նախարարն ասաց, որ խնդիրը սերմերի ու պարարտանյութերի, դիզվառելիքի տրամադրման մեջ է.«Այսօր մենք ստացել ենք պարտքերի անվանական ցուցկաներ՝ ով է ստացել, ով գումար չի վճարել, որովհետև մեծ գումարի պարտք է գոյացել, և մենք չենք հասկանում դա սոցիալական, կարկտահարության, թե չարաշահումների հարց է: Մենք դրա պարզաբանումը պետք է անենք, չարաշահումներով կզբաղվեն իրավապահերը»: Սակայն, գյուղատնտեսության նախարարը չհամաձայնեց այն մտքի, որ անիմաստ հատկացումներ են արվել: Նրա խոսքով՝ ոչ ոք անիմաստ ոչինչ չի արել, իսկ այսօր փոխելու ժամանակն է: Իգնատի Առաքելյանի խոսքով՝ նախարարությունը քայլեր է անելու նոր գյուղատնտեսական ֆերմաներ կառուցելու համար, իսկ որպեսզի այդ միջոցները որպեսզի ներգարվեն, պետությունն էլ ինչ որ բանով պիտի մասնակցի: Փայլակ Ֆահրադյան
