Ռուբեն Բաբայան. Վ. Հովհաննիսյանն ասում էր՝ եթե ժողովրդին թողնենք Հայաստանի օրհներգն ընտրելու հարցը, ապա դա կլիներ «Անապատի արևը»

Օրերս Էջմիածին քաղաքի ավագանին ընդունեց մի որոշում, որով քաղաքի փողոցներից մեկը անվանակոչվեց Արամ Ասատրյանի պատվին։ Ռեժիսոր, Երևանի պետական տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայանից հետաքրքրվեցինք, թե նա ինչ կարծիք ունի այդ երևույթի վերաբերյալ։ Վերջինիս համար միևնույն քաղաքում իրար կողք կողքի Արամ Ասատրյանի և Կոմիտասի անվան փողոցներ ունենալն անընդունելի է՝ կամ Կոմիտասը չպիտի լինի կամ Արամ Ասատրյանը։ Բաբայանի խոսքով, եթե նրանք իրար կողք կողքի են գտնվում, դա նրա բարեկամներին իրավունք է տալիս ասելու, որ նրանք համահավասար մեծություններ են։ – Որպես Արամ Ասատրյանի անունով փողոց անվանակոչելու հիմք կարո՞ղ ենք համարել այն հանգամանքը, որ մեր երկրում ռաբիս լսող մարդկանց թիվն ավելի շատ է, քան որակյալ երաժշտություն լսողներինը։ – Որքան էլ ողբալի է, բայց այդպես է։ Բայց մի բան պիտի հիշել, որ մշակութային, քաղաքակրթական հարցերը երբևիցե չեն որոշվում ժողովրդի մեծամասնության ցանկությամբ։ Ժամանակին Վահան Հովհաննիսյանն ասում էր, որ եթե ժողովրդին թողնենք Հայաստանի օրհներգն ընտրելու հարցը, ապա դա կլիներ «Անապատի արևը»։ Սա չի խոսում այն մասին, որ ժողովրդի կրթված զանգվածը քիչ է, բայց նման հարցերը մեծամասնությամբ, ռեստորանա-խնջույքային տրամադրություններով, հարսանյաց կամ թաղման արարողություններով չեն լուծվում։ Երբևիցե որևէ երկրում փողոցների անվանումը, արձանների տեղադրումը հիշատակի խնդիր չի լուծում։ Դա լուծում է այդ երկրում քաղաքակրթական, մշակութային փարոսների խնդիրը։ Որոնք են մեզ համար փարոսներ։ Եթե մենք տեղադրում ենք Գարեգին Նժդեհի արձանը, դրանով հաստատում ենք, որ մենք այդ կենսագրության, այդ որակի շարունակողն ենք։ Եթե մենք միաժամանակ տեղադրում ենք Անաստաս Միկոյանի արձանը, անհասկանալի է դառնում, թե ինչպես իրար հակասող երկու երևույթներ կարող են մի քաղաքում գոյություն ունենալ։ Որպես մշակութային ազգ դու պիտի քո համար որպես փարոս ընտրես կա՛մ Կոմիտասին, կա՛մ Ասատրյանին: Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Փաստ» թերթի այսօրվա համարում

դիտվել է 40 անգամ
Լրահոս
Քննարկել ենք հարցեր, որոնք վերաբերում են մեր երկրի անվտանգությանն ու ապագային. պատգամավոր Երասխի ճանապարհին «Hyundai»-ն կողաշրջված հայտնվել է դաշտում․ վիրավորներից մեկին տեղափոխել են Երևան Խնդիրները միայն ՀՀ քաղաքացիներինը չեն, ողջ հայ ժողովրդինն են և պահանջում են համազգային ջանքեր Մխչյանում բախվել են «Nissan X-Trail»-ը և «Լադա»-ն․ 3 վիրավորներից մեկը անչափահաս է Կարևոր շեշտադրումներ՝ Սփյուռքի զորաշարժին նվիրված խորհրդաժողովի առաջին օրվա քննարկումներից Ունենք անընդունելի իրավիճակ․ Եկեղեցին թիրախավորված է իշխանության ներկայացուցիչների կողմից․ Վեհափառ Արթուր Սարգսյանը կմնա տնային կալանքի տակ․ փաստաբան Ռեալը ցանկանում է վերադարձնել Կրոսին. Պատմական նշանակում Բունդեսլիգայում. գերմանական ակումբը գլխավորեց կին մարզիչ Հորմուզի նեղուցի շուրջ ԱՄՆ-Իրան բանակցությունները փակուղու մեջ են. Financial Times Թրամփը դեռ պատերազմի ճահճում է․ քաղաքագետ Հրադադարի և տարածաշրջանում տևական խաղաղության հետ կապված հույսերն առայժմ չեն արդարացվում․ Զաքարյան Գյումրիում բախվել են 2 «Mercedes»-ները, որոնցից մեկը բախվել է երկաթե սյանը․ կա վիրավոր Դպրոցից «քթոսկրերի կոտրվածք տեղաշարժով» ախտորոշմամբ ԲԿ է տեղափոխվել 17-ամյա աշակերտ Ե՛վ Նիկոլը, և՛ Օրբանը ամբողջովին տեղավորվում են spin dictator ժամանակակից քաղաքագիտական եզրույթի մեջ Խոշոր ավտովթար Երևանում․ ԱԺ-ի դիմաց բախվել են «Mercedes GLE 53» և «BYD»-ը․ կա վիրավոր Ծովագյուղ-Շորժա ավտոճանապարհին բախվել են 2 «Mercedes»-ները․ կա 4 վիրավոր Այսօր պետական ռեսուրսներին տիրապետողները հրաժարվել են մեր ուժի աղբյուրներից Սա պարզապես դիվանագիտական ձախողում չէ, այլ կառավարվող անորոշության սկիզբը. Դավիթ Անանյան Մի քանի նորություն և մեկ հարց. Արման Աբովյան Նոր մանրամասներ Իջևանի շենքերից մեկի տանիքում բռնկված հրդեհից
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 13-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի ավագանու անդամ Արմենակ Դանիելյանը Ապրիլի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Ապրիլի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 13-ին՝ ժամը 1։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Ջամալյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am