Կմշակվեն ուղեցույցներ ընտրական գործընթացի մասնակիցների առանձին գործառույթների հետ կապված

«Ժողովուրդ»-ի հետ զրույցում Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը, անդրադառնալով գարնանը սպասվելիք ընտրություններին ընդառաջ նոր ԸՕ-ով սահմանված ընտրակարգի շուրջ հանրությանը իրազեկելու խնդրին, նշեց. «Միանշանակ, լրջագույն խնդիր է հանդիսանում իրազեկման հարցը»։ – Ընտրությունների նոր կարգը բավականին տարբերվում է նախորդ կարգից, արդյո՞ք ժամանակը չէ ընտրողներին իրազեկել նոր կարգի վերաբերյալ։ – Միանշանակ շատ կարեւոր խնդիր եք բարձրացնում՝ իրազեկման հետ կապված խնդիրը։ Այս առումով մենք իրականում մեծ ծավալի աշխատանք ունենք իրականացնելու. ոչ միայն ընտրողների իրազեկում, նաեւ ընտրական գործընթացի մյուս մասնակիցների հետ կապված իրազեկում։ Նախ` ցանկանում եմ տեղեկացնել, որ ԿԸՀ-ն ամռան ամիսների ընթացքում կազմակերպեց դասընթացներ բոլոր այն քաղաքացիների համար, որոնք ցանկանում էին մասնակցել եւ ստանալ որակավորման վկայականներ, ինչը նրանց հնարավորություն կտար հետագայում նշանակվել տեղամասային ընտրական հանձնաժողովների անդամներ։ Եվ որպեսզի չլիներ այնպիսի իրավիճակ, որ իրականում ժամկետներով պայմանավորված լրացուցիչ բարդություն առաջանար, մենք ամռանը կազմակերպեցինք այդ դասընթացները եւ մոտ 47 հազար դիմում ստացվեց։ Հիմա այս փուլում մենք ընդունում ենք ենթաօրենսդրական ակտերը, բայց միաժամանակ կարծում եմ, որ լրջագույն խնդիր է հանդիսանում, իհարկե, իրազեկման խնդիրը։ – Կոնկրետ ի՞նչ եք անում այդ ուղղությամբ։ – Օրինակ՝ Ազգային ժողովի ընտրությունների հետ կապված այնտեղ՝ հատկապես քվեարկության կարգի հետ կապված, առաջադրման մեխանիզմը, ընտրության ընդհանուր գործընթացի կազմակերպումը, իհարկե, կան նոր շատ իրավանորմեր, որոնց վերաբերյալ պետք է կազմակերպվի համապատասխան իրազեկում։ Մտածում ենք, որ կմշակվեն համապատասխան ձեռնարկներ, հանձնաժողովականների համար եւս ուսուցում կլինի, ուղեցույց եւս պետք է մշակվի դիտորդների, վստահված անձանց համար։ Բացի այդ՝ կմշակենք, միանշանակ, ուղեցույցներ ընտրական գործընթացի մասնակիցների առանձին գործառույթների, դիմումների, բողոքների հետ կապված, կուսակցությունների ֆինանսական հաշվետվությունների հետ կապված։ Եթե ոչ այս տարվա ընթացքում, ապա եկող տարվա առաջին իսկ ամսվա ընթացքում այդ աշխատանքները անկախ որեւէ ցանկությունից, պետք է պատշաճ կարգով ժամկետներում իրականացվեն։ Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում

դիտվել է 21 անգամ
Լրահոս
Քննարկել ենք հարցեր, որոնք վերաբերում են մեր երկրի անվտանգությանն ու ապագային. պատգամավոր Երասխի ճանապարհին «Hyundai»-ն կողաշրջված հայտնվել է դաշտում․ վիրավորներից մեկին տեղափոխել են Երևան Խնդիրները միայն ՀՀ քաղաքացիներինը չեն, ողջ հայ ժողովրդինն են և պահանջում են համազգային ջանքեր Մխչյանում բախվել են «Nissan X-Trail»-ը և «Լադա»-ն․ 3 վիրավորներից մեկը անչափահաս է Կարևոր շեշտադրումներ՝ Սփյուռքի զորաշարժին նվիրված խորհրդաժողովի առաջին օրվա քննարկումներից Ունենք անընդունելի իրավիճակ․ Եկեղեցին թիրախավորված է իշխանության ներկայացուցիչների կողմից․ Վեհափառ Արթուր Սարգսյանը կմնա տնային կալանքի տակ․ փաստաբան Ռեալը ցանկանում է վերադարձնել Կրոսին. Պատմական նշանակում Բունդեսլիգայում. գերմանական ակումբը գլխավորեց կին մարզիչ Հորմուզի նեղուցի շուրջ ԱՄՆ-Իրան բանակցությունները փակուղու մեջ են. Financial Times Թրամփը դեռ պատերազմի ճահճում է․ քաղաքագետ Հրադադարի և տարածաշրջանում տևական խաղաղության հետ կապված հույսերն առայժմ չեն արդարացվում․ Զաքարյան Գյումրիում բախվել են 2 «Mercedes»-ները, որոնցից մեկը բախվել է երկաթե սյանը․ կա վիրավոր Դպրոցից «քթոսկրերի կոտրվածք տեղաշարժով» ախտորոշմամբ ԲԿ է տեղափոխվել 17-ամյա աշակերտ Ե՛վ Նիկոլը, և՛ Օրբանը ամբողջովին տեղավորվում են spin dictator ժամանակակից քաղաքագիտական եզրույթի մեջ Խոշոր ավտովթար Երևանում․ ԱԺ-ի դիմաց բախվել են «Mercedes GLE 53» և «BYD»-ը․ կա վիրավոր Ծովագյուղ-Շորժա ավտոճանապարհին բախվել են 2 «Mercedes»-ները․ կա 4 վիրավոր Այսօր պետական ռեսուրսներին տիրապետողները հրաժարվել են մեր ուժի աղբյուրներից Սա պարզապես դիվանագիտական ձախողում չէ, այլ կառավարվող անորոշության սկիզբը. Դավիթ Անանյան Մի քանի նորություն և մեկ հարց. Արման Աբովյան Նոր մանրամասներ Իջևանի շենքերից մեկի տանիքում բռնկված հրդեհից
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 13-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի ավագանու անդամ Արմենակ Դանիելյանը Ապրիլի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Ապրիլի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 13-ին՝ ժամը 1։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Ջամալյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am