Քաղաքացիներից պարտադիր կգանձեն 1000 դրամ
ՀՀ Կառավարության այսօրվա նիստ ժամանակ Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը ներկայացրեց օրենքի նախագիծ, որով ստեղծվում է զինծառայողների և նրանց ընտանիքների ապահովության համար հիմնադրամ: Սարգսյանը հայտնեց, որ հիմնադրամը գոյատևելու է հետևյալ աղբյուներից. «Յուրաքանչյուր աշխատող ֆիզիկական անձի կողմից 1000 դրամ վճարվող հանրային վճարներից: Հատուկ այդ նպատակով ստացված դրամաշնորհներից, նվիրատվություններից»: Նախարարը տեղեկացրեց նաև, որ գումարները նախատեսված է ներդնել 2017 թվականի հունվարի 28-ից հետո առաջացող դեպքերի համար: «Առաջին կարգի հաշմանդամության պարագայում նախատեսված է 10 միլիոն դրամ միանվագ վճարում, երկրորդ կարգի հաշմանդամություն ստանալու պարագայում 5 միլիոն դրամ մինավագ վճարում: Այնուհետ քսան տարիների ընթացքում ապահովագրական վճար՝ մահվան կամ առաջին կարգի հաշմանդամության համար սպայական անձնակազմին 300 հազար դրամ, ենթասպայական կազմին 250 հազար դրամ և շարքային զինծառայողներին 200 հազար դրամ: Երկրորդ կարգի հաշմանդամության դեպքում այդ գումարները համապատասխանաբար կկազմեն 200, 150 և 100 հազար դրամ: Այս ծարգրի իրականացման արդյունքում զոհվելու կամ հաշմանդամություն ստանալու պարագայում համապատասխան սպային կհատկացի 82 միլիոն դրամ, ենթասպային 70 միլիոն դրամ և շաքայինին՝ 58 միլիոն դրամ»,- տեղեկացրեց Վիգեն Սարգսյանը: Փայլակ Ֆահրադյան
