Կարապետյանն արձագանքել է մտավորականների նամակին
ՀՀ Կառավարության այսօրվա նիստին վարչապետ Կարեն Կարապետյանն արձագանքեց մի խումբ մտավորականների նամակին: «Առանձնատունն ընդգրկվել է Մշակույթի նախարարության կողմից նորահայտ պատմության և մշակույթի հուշարձանների ցանկում, սակայն սեփականատիրոջ ստանձնած պարտավորությունները չկատարելու հետևանքով հայտնվել է անմխիթար վիճակում»,- նշեց Կարապետյանը, հանձնարարելով Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեին մեկօրյա ժամկետում ներկայացնել գույքի վրա գրանցված բոլոր ծանրաբեռնումները, իսկ կառավարության աշխատակազմի ղեկավարին՝ շահագրգիռ նախարարությունների մասնակցությամբ ուսումնասիրել խնդիրը և առաջարկություններ ներկայացնել: «Շինությունն իրականում կարող է լինել շատ գրավիչ զբոսաշրջության ոլորտի տեղ, և կարծում եմ՝ այստեղ մենք անպայման մեր վերաբերմունքը պետք է ցուցաբերենք»,- հավելեց վարչապետը: Հիշեցնենք, որ մտավորականները վարչապետին ուղղված նամակով իրենց մտահոգությունն էին հայտնել ազգային գործիչ, բարերար Միքայել Արամյանցի՝ Ախթալայում գտնվող առանձնատան աղետալի վիճակի վերաբերյալ: Փայլակ Ֆահրադյան
