Լարված իրավիճակ Կառավարության շենքի դիմաց/տեսաշար/
Այս պահին գործադիրի շենքի դիմաց բողոքի ակցիա են իրականացնում <Նաիրիտ> գործարանի նախկին աշխատակիցները: Նրանք պահանջում են հանդիպում վարչապետ Կարեն Կարապետյանի հետ: <Հանդիպում, վարչապետ դուրս արի>, վանկարկումներով նաիրիտցիները հավաքվել են կառավարության շենքի դիմաց: Նրանք նաեւ ցանկանում էին փակել Հանրապետության հրապարակից- Տիգրան Մեծ տանող ճանապարհը, սակայն ոստիկաններն արգելեցին: Լրագրողների հետ զրույցում նախկին աշխատակիցները հայտնեցին, որ իշխանությունները չունեն քաղաքական կամք Նաիրիտը վերագործարկելու: <Մեզ համար էլ հաճելի չէ ամեն անգամ գալ այստեղ եւ կանգնել, ինչու չեն ցանկանում արդյունաբերական հսկան վերագործարկել>,- նշում էին բողոքի ակցիայի մասնակիցները: Նրանք նաեւ ասացին, որ նոր տնօրեն է նշանակվել մի անձ, ով բավարար գիտելիքներ չունի: <Նաիրիտը դիտավորյալ տարան սնանկացման>,- ասացին հավաքվածները:
Փայլակ Ֆահրադյան

