Կարապետյանի հանձնարարականը Մարտին Սարգսյանին
Կառավարության այսօրվա նիստում վարչապետ Կարեն Կարապետյանը Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահ Մարտին Սարգսյանին հանձնարարեց տասնօրյա ժամկետում տալ առաջարկություններ Հանրային ծառայությունների վերաբերյալ՝ երկրատեղեկատվական համակարգի միջոցով տեղեկությունները պարզ ստանալու վերաբերյալ: <Տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարին համագործակցելով ՀԾԿՀ-ի հետ մոնիտորինգի ենթարկել բիզնեսի՝ հանրային ծառայություններին միանցնելու գործընթացը, մեկ ամսյա ժամկետում ներկայացնել առաջարկություններ, դրանց միացման խոչընդոտների վերացման, եւ պարզեզման վերաբերյալ>,- հանձնարարեց Կարապետյանը, ապա հստակեցրեց իր խոսքը:<Ինչի մասին եմ խոսում, մենք մեր երկրում պետք է ունենանք հնարավորություն օնլայն ռեժիմով կամայական քաղաքացի, կամայական բիզնես, եթե ինքը ինչ-որ կետում ցանկանում է բիզնես ունենալ, պետք է իմանա ենթակառուցվածքների հնարավորություն կա, թե ոչ, լինի դա գազ, լույս, ջուր, եւ բոլոր մնացած ինֆորմացիաները>,- նշեց վարչապետը: Նա Կադաստրի պետին առաջարկեց բիզնեսի ներկայացուցիչների հետ քննարկումներ իրականացնել: Փայլակ Ֆահրադյան
