Նոր որոշում ծննդի և մահվան մասին բժշկական վկայականներ ստանալու հետ կապված

Կառավարության այսօրվա նիստում Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը ներկայացրեց օրենսդրական մի նախագիծը, որի ընդունման անհրաժեշտությունը ըստ նախարարի պայմանավորված է ՀՀ վարչապետի հանձնարարականը կատարելու և ծննդի և մահվան մասին բժշկական վկայականներ ստանալու հետ կապված գործառույթները պարզեցնելու և քաղաքացիներին պետության կողմից մատուցվող ծառայությունների որակը բարելավման անհրաժեշտությամբ: Նախարարը նշեց, որ որոշման ընդունումը թույլ կտա - Վերացնել քաղաքացացինեի կողմից երախայի ծննդի և քաղաքացու մահվան բժշկական վկայականը ՔԿԱԳ մարմիններ ներկայացնելու պահանջը. - Բժշկական հաստատություններում ներդնել ծննդի և մահվան բժշկական բժշկական վկայականների պատրաստման էլեկտրոնային միասնական համակարգ, ինչը թույլ կտա ավտոմատացնել և միասնականացնել բժշկական անձնակազմի գործառույթները և կրճատել այդ գործառույթների կատարման ժամկետները. - ՔԿԱԳ մարմիններին հնարավորություն կընձեռվի ծնունդ կամ մահ գրանցելու նպատակով ներբեռնել ծննդի և մահվան մասին բժշկական վկայականները՝ շրջանցելով մի շարք անհարկի գործառույթների կատարումը, ինչն առաջնահերթ բխում է դիմող անձանց շահերից և զերծ մնալով տվյալների անհամապատասխանության դեպքերից: - կկրճատվեն բժշկական վկայականների տրամադրման հետ կապված մի շարք գործառույթներ, օրինակ՝ թղթային կրիչների վրա ծննդի և մահվան մասին բժշկական վկայականների նախապատրաստումը, կնվազի բժշկական հաստատությունների և ՔԿԱԳ տարածքային մարմինների միջև փաստաթղթաշրջանառությունը, - Կբացառվի ծննդյան կամ մահվան գրանցումներ կատարելիս անձանց վերաբերող տվյալների թերությունների, վրիպակների կատարման ռիսկը, տվյալների հակասությունը, հաշվի առնելով այն հանգամանքը, որ բժշկական հաստատություններն իրենց հերթին բժշկական վկայականները բեռնելիս օգտվելու են նաև ՔԿԱԳ էլեկտրոնային միասնական կառավարման համակարգում և բնակչության պետական ռեգիստրում արդեն իսկ առկա անձնական տվյալներից։ - էականորեն կխնայվի փաստաթղթերի պատրաստման հետ կապված ծախսերը և ժամանակը: - կբարելավվի բժշկական վիճակագրությունը, քանի որ համակարգում մահվան գրանցման դեպքում հնարավոր է բժշկական վկայականներ պատրաստել բացառապես միջազգայնորեն ընդունված Հիվանդությունների 10-րդ դասակարգչում զետեղված հիվանդություննեի անվանումներով. - Կբացառվի ծնված և գրանցված երեխաների, ինչպես նաև բժշկական հաստատություններում գրանցված մահերի և ՔԿԱԳ մարմիններում գրանցված մահերի միջև վիճակագրական տարբերությունները, ինչը կարևոր է թե վիճակարգրական, թե ժողովրդագրական, թե ընտրական ցուցակների ճշգրտության տեսանկյունից - Հնարավորություն կընձեռնվի երեխայի ծննդյան կամ անձի մահի ՔԿԱԳ մարմիններում չգրանցելու դեպքում համապատասխան միջոցներ ձեռնարկել. - Առողջապահության և Արդարադատության նախարարությունների համար հնարավորություն կստեղծվի ռեալ ժամանակում ծնունդների և մահերի, մահվան բժշկական պատճառների վերաբերյալ ունենալ անհրաժեշտ տեղեկատվություն. - Հնարավորություն կստեղծի հետագայում այս համակարգը համակցել պետական այլ էլեկտրոնային ռեգստրներին. Համակարգը արդեն փորձնական ռեժիմով տեղադրվալ է Երևան քաղաքի, Շիրակի, Տավուշի, Լոռիի մարզերի բժշկական հաստատությունների գերակշիռ մարզերում, ներկայում համակարգը տեղադրվում է Գեղարքունիքի և Արմավիրի մարզերի մարզերի բժշկական հաստատություններում: Նախատեսվում է համակարգը ամբողջությամբ տեղադրել շուրջ 400 բժշկական հաստատություններում և գործարկել 2017թ. հունվարի 1-ից: Կառավարությունը հաստատեց նախագիծը:

դիտվել է 96 անգամ
Լրահոս
Քննարկել ենք հարցեր, որոնք վերաբերում են մեր երկրի անվտանգությանն ու ապագային. պատգամավոր Երասխի ճանապարհին «Hyundai»-ն կողաշրջված հայտնվել է դաշտում․ վիրավորներից մեկին տեղափոխել են Երևան Խնդիրները միայն ՀՀ քաղաքացիներինը չեն, ողջ հայ ժողովրդինն են և պահանջում են համազգային ջանքեր Մխչյանում բախվել են «Nissan X-Trail»-ը և «Լադա»-ն․ 3 վիրավորներից մեկը անչափահաս է Կարևոր շեշտադրումներ՝ Սփյուռքի զորաշարժին նվիրված խորհրդաժողովի առաջին օրվա քննարկումներից Ունենք անընդունելի իրավիճակ․ Եկեղեցին թիրախավորված է իշխանության ներկայացուցիչների կողմից․ Վեհափառ Արթուր Սարգսյանը կմնա տնային կալանքի տակ․ փաստաբան Ռեալը ցանկանում է վերադարձնել Կրոսին. Պատմական նշանակում Բունդեսլիգայում. գերմանական ակումբը գլխավորեց կին մարզիչ Հորմուզի նեղուցի շուրջ ԱՄՆ-Իրան բանակցությունները փակուղու մեջ են. Financial Times Թրամփը դեռ պատերազմի ճահճում է․ քաղաքագետ Հրադադարի և տարածաշրջանում տևական խաղաղության հետ կապված հույսերն առայժմ չեն արդարացվում․ Զաքարյան Գյումրիում բախվել են 2 «Mercedes»-ները, որոնցից մեկը բախվել է երկաթե սյանը․ կա վիրավոր Դպրոցից «քթոսկրերի կոտրվածք տեղաշարժով» ախտորոշմամբ ԲԿ է տեղափոխվել 17-ամյա աշակերտ Ե՛վ Նիկոլը, և՛ Օրբանը ամբողջովին տեղավորվում են spin dictator ժամանակակից քաղաքագիտական եզրույթի մեջ Խոշոր ավտովթար Երևանում․ ԱԺ-ի դիմաց բախվել են «Mercedes GLE 53» և «BYD»-ը․ կա վիրավոր Ծովագյուղ-Շորժա ավտոճանապարհին բախվել են 2 «Mercedes»-ները․ կա 4 վիրավոր Այսօր պետական ռեսուրսներին տիրապետողները հրաժարվել են մեր ուժի աղբյուրներից Սա պարզապես դիվանագիտական ձախողում չէ, այլ կառավարվող անորոշության սկիզբը. Դավիթ Անանյան Մի քանի նորություն և մեկ հարց. Արման Աբովյան Նոր մանրամասներ Իջևանի շենքերից մեկի տանիքում բռնկված հրդեհից
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 13-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի ավագանու անդամ Արմենակ Դանիելյանը Ապրիլի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Ապրիլի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 13-ին՝ ժամը 1։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Ջամալյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am