Չհետաքրքրող հարցերը հանվում են օրակարգից
ՀՀ Կառավարության այսօրվա նիստի սկզբում վարչապետ Կարեն Կարապետյանը փոփոխեց նիստի օրակարգը: Նա ասաց, թե դեռ նախարարություններից ու գերատեսչություններից մինչև վերջ չեն ստացել առաջարկություններ, թե որ հարցերը, գործառույթներն ու որոշումներն են կատարվելու ու որոշվելու իրենց մակարդակում, որպեսզի կառավարություն չգան, բայց տեխնիկական բնույթի և հանրության կողմից հետաքրքրություն չներկայացնող հարցերը առաջարկում են տարբերակել որպես կառավարության նիստին չքննարկվող: Վարչապետը թվարկեց մեկ տասնյակից ավելի հարցեր և հայտարարեց, որ դրանք դուրս են գալիս կառավարության այսօրվա նիստի օրակարգից:
