Իմ մահվան մեջ կմեղադրեք Արփինե Հովհաննիսյանին. ցմահ դատապարտյալը կարել է բերանը, հայտարարել է ջրադուլ և հացադուլ

Արդեն տեղեկացրել ենք, որ Նուբարաշեն ՔԿՀ-ում գտնվող ցմահ դատապարտյալ Արսեն Գասպարյանը հացադուլ էր սկսել, նա քրեակատարողական հիմնարկի տեղաբաշխման հանձնաժողովի նախագահ Ռաֆայել Հովհաննիսյանին նամակ է գրել՝ խնդրելով, որ իրեն տեղափոխեն Արմավիր ՔԿՀ, սակայն մերժում է ստացել պատճառաբանությամբ, որ այնտեղ տեխնիկական աշխատանքներ են կատարվում ցմահ դատապարտյալների խցերի հետ կապված, հետեւաբար` իրեն առայժմ չեն կարող տեղափոխել:  Իր խնդրանքին լուծում չտալու պատճառով դատապարտյալը նամակներ է գրել Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանին և նախագահ Սերժ Սարգսյանին, Սերժ Սարգսյանին գրված նամակում նշել է, որ իր մահվան մեջ մեղադրել Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանին և տեղաբաշխման հանձնաժողովի նախագահ Ռաֆայել Հովհաննիսյանին, և որպես բողոքի արտահայտում` կարել է բերանը, հայտարարել է ջրադուլ և շարունակում է հացադուլը: ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության հանրային կապերի բաժնից մեզ հայտնեցին, որ Արսեն Գասպարյանի տեղաբաշխման հարցն արդեն լուծված է, Արսենին կտեղափոխեն Արմավիր ՔԿՀ, բայց հիմա այնտեղ կատարվում են տեխնիկական աշխատանքներ, այդ իսկ պատճառով տեղափոխումը չի կատարվում, այնուհետև ավելացրին՝ Արսենը Արմավիրի ՔԿՀ-ի դատապարտյալ է արդեն, որոշումը կա:Այս մասին գրում է hraparak.am-ը:

դիտվել է 75 անգամ
Լրահոս
Քննարկել ենք հարցեր, որոնք վերաբերում են մեր երկրի անվտանգությանն ու ապագային. պատգամավոր Երասխի ճանապարհին «Hyundai»-ն կողաշրջված հայտնվել է դաշտում․ վիրավորներից մեկին տեղափոխել են Երևան Խնդիրները միայն ՀՀ քաղաքացիներինը չեն, ողջ հայ ժողովրդինն են և պահանջում են համազգային ջանքեր Մխչյանում բախվել են «Nissan X-Trail»-ը և «Լադա»-ն․ 3 վիրավորներից մեկը անչափահաս է Կարևոր շեշտադրումներ՝ Սփյուռքի զորաշարժին նվիրված խորհրդաժողովի առաջին օրվա քննարկումներից Ունենք անընդունելի իրավիճակ․ Եկեղեցին թիրախավորված է իշխանության ներկայացուցիչների կողմից․ Վեհափառ Արթուր Սարգսյանը կմնա տնային կալանքի տակ․ փաստաբան Ռեալը ցանկանում է վերադարձնել Կրոսին. Պատմական նշանակում Բունդեսլիգայում. գերմանական ակումբը գլխավորեց կին մարզիչ Հորմուզի նեղուցի շուրջ ԱՄՆ-Իրան բանակցությունները փակուղու մեջ են. Financial Times Թրամփը դեռ պատերազմի ճահճում է․ քաղաքագետ Հրադադարի և տարածաշրջանում տևական խաղաղության հետ կապված հույսերն առայժմ չեն արդարացվում․ Զաքարյան Գյումրիում բախվել են 2 «Mercedes»-ները, որոնցից մեկը բախվել է երկաթե սյանը․ կա վիրավոր Դպրոցից «քթոսկրերի կոտրվածք տեղաշարժով» ախտորոշմամբ ԲԿ է տեղափոխվել 17-ամյա աշակերտ Ե՛վ Նիկոլը, և՛ Օրբանը ամբողջովին տեղավորվում են spin dictator ժամանակակից քաղաքագիտական եզրույթի մեջ Խոշոր ավտովթար Երևանում․ ԱԺ-ի դիմաց բախվել են «Mercedes GLE 53» և «BYD»-ը․ կա վիրավոր Ծովագյուղ-Շորժա ավտոճանապարհին բախվել են 2 «Mercedes»-ները․ կա 4 վիրավոր Այսօր պետական ռեսուրսներին տիրապետողները հրաժարվել են մեր ուժի աղբյուրներից Սա պարզապես դիվանագիտական ձախողում չէ, այլ կառավարվող անորոշության սկիզբը. Դավիթ Անանյան Մի քանի նորություն և մեկ հարց. Արման Աբովյան Նոր մանրամասներ Իջևանի շենքերից մեկի տանիքում բռնկված հրդեհից
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 13-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի ավագանու անդամ Արմենակ Դանիելյանը Ապրիլի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Ապրիլի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 13-ին՝ ժամը 1։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Ջամալյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am