Փոփոխություններ ԱՊՊԱ համակարգում

Հաջորդ տարվա ապրիլի 1-ից ապահովագրության ոլորտում կլինեն մի շարք փոփոխություններ՝ փաստաթղթերը նույնականացվելու են, հատուցման բյուջեն տասն անգամով ավելանալու է, ներդրվելու է ուղիղ հատուցման համակարգը։ Այս մասին այսօր հրավիրված մամլո ասուլիսի ժամանակ նշեց Հայաստանի ավտոապահովագրողների բյուրոյի գործադիր տնօրեն Վահան Ավետիսյանը՝ ներկայացնելով ԱՊՊԱ ոլորտի հատուցումների գործընթացում 2017 թվականի ապրիլի 1-ից ներդրվող փոփոխությունները: «Հատուցումների գործընթացն ամբողջովին վերանայվել է, հանվել են ավելորդ բոլոր գործընթացները կրճատվել են, քչացել են պահանջվող փաստաթղթերը և ստեղծվել են բոլոր նախապայմանները, որ տեխնիկական լուծումներով հասնենք այն կետին, որ առանց ապահովագրական գրասենյակներ այցելելու վարորդները կնքեն և հատուցումներ ստանան ժամանակակից հաղորդակցման եղանակով առանց գրասենյակներ այցելելու»,-նշեց Ավետիսյանը: Ըստ նրա ապահովագրության համակարգում ներդրվելու է ուղիղ հատուցումների համակարգը, այսինքն, տուժողները հատուցում կստանան հենց իրենց ապահովագրական ընկերությունից, իսկ տուժած վարորդի ապահովագրական ընկերությունն այնուհետև այդ գումարը կպահանջի և կստանա վնաս պատճառողի ապահովագրական ընկերությունից։ «Սա արվում է, որպեսզի վարորդները գործ ունենան միայն իրենց ապահովագրական գործակալության հետ, որովհետև ապահովագրվողները պայմանագիր են կնքում մեկ ընկերության հետ, սակայն հատուցման հարցում գործ են ունենում մեկ այլ ընկերության հետ»,– նշեց նա: «Հաջորդ փոփոխությունը ապահովագրական հատուցման գործընթացի ժամկետի կրճատումն է: Ներկայումս պարզեցված հատուցման գործընթացի ժամկետը 9-81 օրն է, ստանդարտ հատուցման գործընթացի տևողությունը՝ 16-119 օր, սակայն ապրիլի 1-ից հետո պարզեցված հատուցման գործընթացի ժամկետը կլինի 6-17 օր, ստանդարտ հատուցման գործընթացինը՝ 10-41 օր»,- ասաց նա։ Վահան Ավետիսյանի խոսքով՝ հատուցումների ուղիղ համակարգը թույլ կտա վերականգնել ապահովագրական ընկերությունների կողմից ԱՊՊԱ պայմանագրերի առավելագույնս որակյալ սպասարկում իրականացնելու շուկայական մրցակցային խթանները, առաջնորդվելով յուրաքանչյուրն սպասարկում է իր հաճախորդին սկզբունքով: Ըստ բանախոսի՝ հաջորդ կարևորագույն փոփոխությունն այն , որ մեծացվում են ապահովագրական պատահարի դեպքում ապահովագրական ընկերության կողմից բոլոր տուժողներին վճարման ենթակա ապահովագրական հատուցման առավելագույն շեմերը։ «Մինչև 2017 թվականի ապրիլի 1-ը հատուցման ենթակա առավելագույն չափը մեկ պատահարով մեկ տուժողի համար կազմում է 3 մլն 300 հազար դրամ է, մեկ պատահարով բոլոր տուժողների համար՝ 10 մլն դրամ, սակայն 2017 թվականի ապրիլի 1-ից հետո մեկ պատահարով տուժողի համար գումարը կմնա անփոփոխ՝ 3 մլն 300 հազար դրա, սակայն մեկ պատահարով բոլոր տուժողների համար գումարը կկազմի 33 մլն դրամ»,– փոփոխությունների մասին խոսելիս ասաց Ավետիսյանը: Հավելենք, որ կատարվելիք փոփոխությունները տարածվելու են ինչպես 2017-ի ապրիլի 1–ից հետո կնքված ԱՊՊ պայմանագրերի, այնպես էլ 2017 թվականի ապրիլի 1-ի դրությամբ կնքված ու գործող ԱՊՊԱ պայմանագրերի հիման վրա: Փայլակ Ֆահրադյան

դիտվել է 45 անգամ
Լրահոս
Քննարկել ենք հարցեր, որոնք վերաբերում են մեր երկրի անվտանգությանն ու ապագային. պատգամավոր Երասխի ճանապարհին «Hyundai»-ն կողաշրջված հայտնվել է դաշտում․ վիրավորներից մեկին տեղափոխել են Երևան Խնդիրները միայն ՀՀ քաղաքացիներինը չեն, ողջ հայ ժողովրդինն են և պահանջում են համազգային ջանքեր Մխչյանում բախվել են «Nissan X-Trail»-ը և «Լադա»-ն․ 3 վիրավորներից մեկը անչափահաս է Կարևոր շեշտադրումներ՝ Սփյուռքի զորաշարժին նվիրված խորհրդաժողովի առաջին օրվա քննարկումներից Ունենք անընդունելի իրավիճակ․ Եկեղեցին թիրախավորված է իշխանության ներկայացուցիչների կողմից․ Վեհափառ Արթուր Սարգսյանը կմնա տնային կալանքի տակ․ փաստաբան Ռեալը ցանկանում է վերադարձնել Կրոսին. Պատմական նշանակում Բունդեսլիգայում. գերմանական ակումբը գլխավորեց կին մարզիչ Հորմուզի նեղուցի շուրջ ԱՄՆ-Իրան բանակցությունները փակուղու մեջ են. Financial Times Թրամփը դեռ պատերազմի ճահճում է․ քաղաքագետ Հրադադարի և տարածաշրջանում տևական խաղաղության հետ կապված հույսերն առայժմ չեն արդարացվում․ Զաքարյան Գյումրիում բախվել են 2 «Mercedes»-ները, որոնցից մեկը բախվել է երկաթե սյանը․ կա վիրավոր Դպրոցից «քթոսկրերի կոտրվածք տեղաշարժով» ախտորոշմամբ ԲԿ է տեղափոխվել 17-ամյա աշակերտ Ե՛վ Նիկոլը, և՛ Օրբանը ամբողջովին տեղավորվում են spin dictator ժամանակակից քաղաքագիտական եզրույթի մեջ Խոշոր ավտովթար Երևանում․ ԱԺ-ի դիմաց բախվել են «Mercedes GLE 53» և «BYD»-ը․ կա վիրավոր Ծովագյուղ-Շորժա ավտոճանապարհին բախվել են 2 «Mercedes»-ները․ կա 4 վիրավոր Այսօր պետական ռեսուրսներին տիրապետողները հրաժարվել են մեր ուժի աղբյուրներից Սա պարզապես դիվանագիտական ձախողում չէ, այլ կառավարվող անորոշության սկիզբը. Դավիթ Անանյան Մի քանի նորություն և մեկ հարց. Արման Աբովյան Նոր մանրամասներ Իջևանի շենքերից մեկի տանիքում բռնկված հրդեհից
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 13-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի ավագանու անդամ Արմենակ Դանիելյանը Ապրիլի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Ապրիլի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 13-ին՝ ժամը 1։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Ջամալյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am