Հայ գնդապետին նամակներ գրելն արգելված է

«Հրապարակ» թերթը գրում է. Ապրիլին Վրաստանի հատուկ ծառայությունները ձերբակալեցին Արցախյան ազատամարտի մասնակից, Ազատամարտիկների եւ վետերանների միության նախագահ, ՀՀԿ-ական պատգամավոր Առաքել Մովսիսյանի հորեղբորորդուն՝ ԱԱԾ գնդապետ Միհրան Մովսիսյանին։ Ըստ վրաց իրավապահների, Միհրան Մովսիսյանն ու եւս 4 հոգի փորձել են վաճառել մոտ 200 մլն դոլարի ռադիոակտիվ ուրան, սակայն իրացման պահին բռնվել են «հանցավոր խմբի» անդամներից մեկի բնակարանում։ Երեք անգամ երկարաձգել են Մովսիսյանի կալանքի ժամկետը։ Գործը մտել է դատարան, բայց նրա մեղադրանքը հիմնավորող ոչ մի ապացույց չի ներկայացվել։ Դատն ընթանում է վրացերեն, հայ գնդապետը հրաժարվում է փաստաթղթեր ստորագրելուց, որոնք բացառապես գրվում են վրացերեն՝ պատճառաբանելով, որ չի հասկանում դրանց բովանդակությունը։ Նրան եւ նրա հետ ձերբակալված մյուս երկու հայաստանցիներին արգելել են հեռախոսով զանգել, հանձնուք ստանալ, տեսակցել հարազատների հետ։  Հատուկ ծառայությունների գնդապետ Միհրան Մովսիսյանի եւ մյուսների ձերբակալությունն ապրիլին լուսաբանվեց տարբեր հեռուստաընկերություններով, CNN-ով, Reuters-ով, այլ միջազգային լրատվամիջոցներով։ Ռեպորտաժներում ներկայացվում էր, թե ինչպես են քաջարի վրաց իրավապահները վնասազերծում հայ մաքսանենգներին։ Քրեական գործ հարուցվեց Վրաստանի քրօր. «Միջուկային նյութերի եւ սարքավորումների, ռադիոակտիվ թափոնների, ռադիոակտիվ նյութերի ապօրինի շրջանառություն» հոդվածով, որը ենթադրում է 5-10 տարի ազատազրկում։ Միհրան Մովսիսյանը եւ մեր մյուս հայրենակիցները, սակայն, պնդում են, որ հյուր են գնացել իրենց թբիլիսցի ընկերոջը, որը նախկին զինվորական է, գիշերել են այնտեղ։ Հաջորդ օրը տուն են ներխուժել հատուկ ծառայությունների աշխատակիցները եւ ձերբակալել նրանց։ «Հայրս ընկերների հետ գնացել է հյուր իր վրացի ընկերոջ տուն։ Մի օր մնացել են, առավոտյան, սուրճ խմելու ժամանակ, մտել են ներս։ Տանտերը, նա էլ է կալանավորված, սպասում էր, որ մարդ պիտի գար մոտը, դրանք եկան, հետեւից «աշխատողները» մտան ներս»,- պատմում է Միհրան Մովսիսյանի որդին՝ Ռոբերտ Մովսիսյանը։ Թբիլիսյան բնակարանի պահարանում հայտնաբերվել է կոմպրեսոր՝ տարա, որի մեջ ռադիոակտիվ նյութեր են պահվում։ Երբ սկսվել է նախաքննությունը, վրաց իրավապահները գործի շուրջ դադարել են աղմկել եւ այժմ լիակատար լռություն են պահպանում։ Քննությունը Միհրան Մովսիսյանին եւ մյուսներին նրանց հանցանքի որեւէ ապացույց չի ներկայացրել։ Ուրանի վաճառքը հիմնավորող փաստ ձեռք չի բերվել։ Գործի նյութերով գնորդ չի անցնում, վաճառքը վավերացնող փաստ եւս չկա։ Գլխավոր իրեղեն ապացույցը թբիլիսյան բնակարանի տանտիրոջը պատկանող կոմպրեսորն է։ Ապրիլից մինչ օրս տարրական փորձաքննություն չի կատարվել՝ որոշելու կոմպրեսորի պարունակությունը։ «Հասարակ դոզիմետրով շոշափել են կոմպրեսորի մակերեսը։ Ցույց է տվել, որ ուրան կա,- ասում է Ռոբերտ Մովսիսյանը,- հայրս էլ հարցնում է՝ մի հատ փորձաքննեք, դուք «կառոբկեն» բացե՞լ եք, մեջը տեսե՞լ եք ինչ է, գուցե ժամանակին ուրան է եղել, մնացել է կոմպրեսորի պատերին, ի՞նչ գիտեք, որ ներսում ուրան է»։ Քննիչները պատասխան չունեն։ Բանն այն է, որ Վրաստանում ռադիոակտիվ նյութերի պարունակությունը որոշելու հետ կապված փորձաքննություններ չեն արվում։ Դրանք արվում են Գերմանիայում։ «Վրաց իրավապահները պատճառաբանում են, որ Գերմանիայում փորձաքննություն պատվիրելը թանկ է։ Այդ դեպքում ինչո՞ւ են հորս պահում բանտում, չգիտեմ»,- ասում է Ռոբերտ Մովսիսյանը։ Ընտանիքի անդամները գնում-գալիս են Վրաստանի մայրաքաղաք, բոլոր դատերին մասնակցում են։ Երեկ էլ դատ կար Միհրան Մովսիսյանի եւ մյուսների գործով։ Մովսիսյանները չեն հասկանում, թե ինչ է խոսվում դատարանում, քանի որ դատերն անցնում են առանց թարգմանչի, վրացերեն։ Վերջերս մի թարգմանիչ են տրամադրել, որը ռուսերեն է խոսում, բայց դատավարության մասնակիցներն էլ ռուսերեն չեն հասկանում։ Մի խոսքով, դատարանում լիարժեք խառնաշփոթ է։ Երեք անգամ վրացական օրենքով, իրավունք, կա երկարաձգելու կալանքի ժամկետը։ Երեք անգամ էլ երկարացրել են։ Վերջինը՝ դատախազի փոփոխության պատճառաբանությամբ։ Այժմ նոր դատախազը ծանոթանում է գործի նյութերին։ Մովսիսյանի ընտանիքը դիմել է Վրաստանում Հայաստանի դեսպանատուն»։ Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում:

դիտվել է 25 անգամ
Լրահոս
Քննարկել ենք հարցեր, որոնք վերաբերում են մեր երկրի անվտանգությանն ու ապագային. պատգամավոր Երասխի ճանապարհին «Hyundai»-ն կողաշրջված հայտնվել է դաշտում․ վիրավորներից մեկին տեղափոխել են Երևան Խնդիրները միայն ՀՀ քաղաքացիներինը չեն, ողջ հայ ժողովրդինն են և պահանջում են համազգային ջանքեր Մխչյանում բախվել են «Nissan X-Trail»-ը և «Լադա»-ն․ 3 վիրավորներից մեկը անչափահաս է Կարևոր շեշտադրումներ՝ Սփյուռքի զորաշարժին նվիրված խորհրդաժողովի առաջին օրվա քննարկումներից Ունենք անընդունելի իրավիճակ․ Եկեղեցին թիրախավորված է իշխանության ներկայացուցիչների կողմից․ Վեհափառ Արթուր Սարգսյանը կմնա տնային կալանքի տակ․ փաստաբան Ռեալը ցանկանում է վերադարձնել Կրոսին. Պատմական նշանակում Բունդեսլիգայում. գերմանական ակումբը գլխավորեց կին մարզիչ Հորմուզի նեղուցի շուրջ ԱՄՆ-Իրան բանակցությունները փակուղու մեջ են. Financial Times Թրամփը դեռ պատերազմի ճահճում է․ քաղաքագետ Հրադադարի և տարածաշրջանում տևական խաղաղության հետ կապված հույսերն առայժմ չեն արդարացվում․ Զաքարյան Գյումրիում բախվել են 2 «Mercedes»-ները, որոնցից մեկը բախվել է երկաթե սյանը․ կա վիրավոր Դպրոցից «քթոսկրերի կոտրվածք տեղաշարժով» ախտորոշմամբ ԲԿ է տեղափոխվել 17-ամյա աշակերտ Ե՛վ Նիկոլը, և՛ Օրբանը ամբողջովին տեղավորվում են spin dictator ժամանակակից քաղաքագիտական եզրույթի մեջ Խոշոր ավտովթար Երևանում․ ԱԺ-ի դիմաց բախվել են «Mercedes GLE 53» և «BYD»-ը․ կա վիրավոր Ծովագյուղ-Շորժա ավտոճանապարհին բախվել են 2 «Mercedes»-ները․ կա 4 վիրավոր Այսօր պետական ռեսուրսներին տիրապետողները հրաժարվել են մեր ուժի աղբյուրներից Սա պարզապես դիվանագիտական ձախողում չէ, այլ կառավարվող անորոշության սկիզբը. Դավիթ Անանյան Մի քանի նորություն և մեկ հարց. Արման Աբովյան Նոր մանրամասներ Իջևանի շենքերից մեկի տանիքում բռնկված հրդեհից
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 13-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի ավագանու անդամ Արմենակ Դանիելյանը Ապրիլի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Ապրիլի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 13-ին՝ ժամը 1։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Ջամալյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am