Սամվել Նիկոյան. Մեզ համար, իհարկե, ցանկալի կլինի վարչապետի մուտքը ՀՀԿ
ՀՀԿ ԳՄ անդամ, պատգամավոր Սամվել Նիկոյանի խոսքով՝ Հայաստանում տեղի ունեցող փոփոխություններն ու բարեփոխումները անպայման արտացոլում են ունենալու իրենց կուսակցության մեջ ու կուսակցության ղեկավար կազմում։
«Հայկական ժամանակ»-ի դիտարկմանը՝ Կարեն Կարապետյանի մամուլի խոսնակը երեկ պատասխանելով նրա՝ ՀՀԿ-ին անդամակցելու վերաբերյալ հարցին՝ ասել էր, որ այդ մասին վարչապետն ինքը կհայտարարի։ Այսինքն` արդեն հաստատ է, որ Կարապետյանը կմտնի ՀՀԿ։ Այդ դեպքում էլ նա, հավանաբար կընդգրկվի ԳՄ, Նիկոյանը պատասխանել է. «Մեզ համար, իհարկե, ցանկալի կլինի վարչապետի մուտքը ՀՀԿ, բայց դա ինքը պետք է նախաձեռնի և ինքը պետք է դա հայտարարի։ Իսկ եթե Կարեն Կարապետյանն անդամագրվի կուսակցությանը, բնականաբար, նա պետք է լինի կուսակցության ղեկավար մարմնում»։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։
