Յուրի Խաչատուրովը տուն չունի

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «ՀՀ ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Յուրի Խաչատուրովը, որը տարիներ շարունակ զբաղեցնում էր ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի պաշտոնը, Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով է ներկայացրել իր ունեցվածքի, եկամուտների հայտարարագիրը: 2016 թվականի հոկտեմբերի 3-ի դրությամբ, երբ նա նշանակվեց նոր պաշտոնի, հայտարարագրում նշել է, որ անշարժ ու շարժական գույք չունի: Այսինքն՝ իր անունով գրանցված անշարժ գույք չի կարող լինել կառավարությանն առընթեր կադաստրի պետական կոմիտեի գրանցամատյաններում: Նա հայտարարագրել է միայն 20 հազար դոլար, 11 հազար եվրո և 7 միլիոն դրամ: Այս տարվա հունվարի մեկից մինչև ԱԱԽՔ նշանակվելը նա ՊՆ-ից ստացել է 8 միլիոն 671 հազար դրամ աշխատավարձ: Որպես այլ եկամուտ հայտարարագրում նա նշել է, որ ստացել է 2.7 միլիոն դրամ միանվագ վճար, իսկ թե ինչի համար է եղել այդ վճարը և ով է եղել վճարողը մնում է անհայտ: Յուրի Խաչատուրովի կինը՝ Սվետլանա Խաչատուրովան, էլ նախորդ տարվա իր հայտարարագրում նշել է, որ 3.5 միլիոն դրամ, 7 հազար դոլար և 2 հազար եվրո գումար ունի: Սվետլանա Խաչատուրովայի 2014 թվականի հայտարարագրի անշարժ գույքինվերաբերվող հատվածը թերի է լրացված: «Բարձրաստիճան պաշտոնատար անձի ամուսնու հարկային տարում ձեռք բերած և օտարած անշարժ գույքը» սյունակում երկու անգամ գրաված է «պաշտպանված» բառը, որը հիմք է տալիս ենթադրելու, որ կամ վաճառել կամ գնել է անշարժ գույք, որը կարող է լինել բնակարան, առանձնատուն, ամառանոց, հող կամ հասարակական նշանակության շինություն: Իսկ անշարժ գույքի ձեռքբերման կամ օտարման վերաբերյալ գործարքի բացակայության դեպքում հայտարարագրում, պարզապես գրում են «տվյալներ չկան» բառերը: Բոլոր դեպքերում ստացվում է, որ Յուրի Խաչատուրովը փաստաթղթերով (այն առանց իր ստորագրության չի ներկայացվում հանձնաժողով) ո՛չ տուն ունի, ո՛չ էլ բիզնես: Իսկ մամուլում ոչ միայն իր բիզնեսի՝ բիլիարդ ակումբի, այլ նաև շքեղ առանձնատան մասին հրապարակումներ կան, որոնց համաձայն այն ժամանակ ԶՈՒ գլխավոր շտաբի պետը Կոտայքի մարզում երկհարկանի շքեղ առանձնատուն ունի»: Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում

դիտվել է 31 անգամ
Լրահոս
Քննարկել ենք հարցեր, որոնք վերաբերում են մեր երկրի անվտանգությանն ու ապագային. պատգամավոր Երասխի ճանապարհին «Hyundai»-ն կողաշրջված հայտնվել է դաշտում․ վիրավորներից մեկին տեղափոխել են Երևան Խնդիրները միայն ՀՀ քաղաքացիներինը չեն, ողջ հայ ժողովրդինն են և պահանջում են համազգային ջանքեր Մխչյանում բախվել են «Nissan X-Trail»-ը և «Լադա»-ն․ 3 վիրավորներից մեկը անչափահաս է Կարևոր շեշտադրումներ՝ Սփյուռքի զորաշարժին նվիրված խորհրդաժողովի առաջին օրվա քննարկումներից Ունենք անընդունելի իրավիճակ․ Եկեղեցին թիրախավորված է իշխանության ներկայացուցիչների կողմից․ Վեհափառ Արթուր Սարգսյանը կմնա տնային կալանքի տակ․ փաստաբան Ռեալը ցանկանում է վերադարձնել Կրոսին. Պատմական նշանակում Բունդեսլիգայում. գերմանական ակումբը գլխավորեց կին մարզիչ Հորմուզի նեղուցի շուրջ ԱՄՆ-Իրան բանակցությունները փակուղու մեջ են. Financial Times Թրամփը դեռ պատերազմի ճահճում է․ քաղաքագետ Հրադադարի և տարածաշրջանում տևական խաղաղության հետ կապված հույսերն առայժմ չեն արդարացվում․ Զաքարյան Գյումրիում բախվել են 2 «Mercedes»-ները, որոնցից մեկը բախվել է երկաթե սյանը․ կա վիրավոր Դպրոցից «քթոսկրերի կոտրվածք տեղաշարժով» ախտորոշմամբ ԲԿ է տեղափոխվել 17-ամյա աշակերտ Ե՛վ Նիկոլը, և՛ Օրբանը ամբողջովին տեղավորվում են spin dictator ժամանակակից քաղաքագիտական եզրույթի մեջ Խոշոր ավտովթար Երևանում․ ԱԺ-ի դիմաց բախվել են «Mercedes GLE 53» և «BYD»-ը․ կա վիրավոր Ծովագյուղ-Շորժա ավտոճանապարհին բախվել են 2 «Mercedes»-ները․ կա 4 վիրավոր Այսօր պետական ռեսուրսներին տիրապետողները հրաժարվել են մեր ուժի աղբյուրներից Սա պարզապես դիվանագիտական ձախողում չէ, այլ կառավարվող անորոշության սկիզբը. Դավիթ Անանյան Մի քանի նորություն և մեկ հարց. Արման Աբովյան Նոր մանրամասներ Իջևանի շենքերից մեկի տանիքում բռնկված հրդեհից
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 13-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի ավագանու անդամ Արմենակ Դանիելյանը Ապրիլի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Ապրիլի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 13-ին՝ ժամը 1։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Ջամալյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am