Դա հո հարևանի գրպանը չի,որ բացենք պրծնենք

Երեւանի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում շարունակվում է ծննդկան Մերի Մարգարյանի և նրա նորածնի մահվան գործով դատավարությունը` դատավոր Դավիթ Բալայանի նախագահությամբ։ Արդեն տեղեկացրել էինք, որ այսօրվա դատական նիստում հարցքաննվում են վկաները: Վկայի կարգավիճակով դատարանում ցուցմունք տվեց Դավիթ Մխիթարյանը, որը «Շենգավիթ» ԲԿ-ում բուժգծով փոխտնօրեն է։ Վերջինս իր ցուցմունքում նշեց,որ Շուշանիկ Բախշյանն ասել է, որ կոնսիլիում պետք է հրավիրվի, որովհետև հիվանդանոցում բուժվող հղիներից մեկը խնդիրներ ունի: «Շուշանիկ Բախշյանն ասաց, որ ուշադրության արժանի հղի ունի,անհրաժեշտ է կոնսիլիում հրավիրել, ես ասել եմ հրավիրեք։ Կոնսիլիումի արդյունքների մասին ինձ տեղեկացրել են իմ աշխատասենյակում։ Բազմաֆունկցիոնալ հիվանդանոց տեղափոխելու մասին որոշում է կայացվել, ես կազմակերպել եմ նրա տեղափոխումը»,- ասաց վկան: Մեջբերելով նախկինում հարցաքննված վկա բժիշկների ցուցմունքները, տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Մարինե Թովմասյանը Մխիթարյանին ասաց, թե վկաներից երկուսն ասել են,որ իրենց ախտորոշումները եղել են նախնական և հարցրեց՝ ձեր հիվանդանոցում լիարժեք ախտորոշում չե՞ն կարող տալ, ինչին Մխիթարյանը պատասխանեց. «Ուրեմն աշխարհում չկա որևէ հիվանդանոց, որ տա կլինիկական ախտորոշում, կա ախտորոշման երեք ձև՝ նախնական,վերջնական և դուրս գրվելու ժամանակ կլինիկական ախտորոշում։ Չկա նման բան միանգամից վերջնական ախտորոշում և չի լինում»։ Հարցին, թե վերջնական ախտորոշման մեջ բժիշկների նախնական ախտորոշումը չի հաստատվել,այդ դեպքում ինչն են բուժել, Մխիթարյանը նշեց, թե գոյություն ունի ընթացիկ բուժում: «Նայում ես ակնհայտ բաներ կան, ես ունեմ բուժական արսենալ, որ ընթացքում կիրականացնեմ, մինչև կունենամ որոշակի արդյունքներ»,- նշեց Մխիթարյանը: Նա նաեւ հայտարարեց, թե հիվանդանոցում հրաշքներ չեն գործում, հիվանդը կարող է և՛ բուժվել, և՛ մահանալ։ Հարցին, թե Մխիթարյանը տեղյակ եղել է,որ սարքի անսարքության պատճառով ռենտգեն հետազոտություն չի արվել,վկան ասաց, որ տեղյակ է եղել, որ այդ օրը նկարի միջոցով ռենտգենը չի արվել։ Շուշանիկ Բախշյանի շահերի պաշտպան Սիրունյանը վկային հարցրեց, թե ինչու հուլիսի 27-ին կեսարյան հատում չի արվել: «Այդ կեսարյանն անեիք, որ այս օրը չընկնեինք բոլորս։ Ձեզ ներկայացրին, որ կան խնդիրներ, որոնք արագ են զարգանում, ինչո՞ւ կեսարյան հատում չարեցիք», - հարցրեց Սիրունյանը: Մխիթարյանը պատասխանեց,որ վիրահատության համար պետք է լինեն հստակ ցուցումներ և հակացուցումներ,իսկ դրանք որոշում են մասնագետները։ Սիրունյանը դիտարկեց՝ «Ունենք լյարդի խնդիր, ունենք թոքի խնդիր, ջերմություն։ Փորը բացեիք պրծնեիք»։ Մխիթարյանը պատասխանեց. «Դա հո հարևանի գրպանը չի,որ բացենք պրծնենք։ Ցուցում չկար, հետո էլ ասելու էին՝ ի՞նչ ցուցումի հիման վրա եք կեսարյան հատում արել»։ Հիշեցնենք, որ Մերի Մարգարյանը մահացել է կեսարյան հատումից հետո՝ «HELLP» սինդրոմ համախտանիշի թոքաբորբ ախտորոշմամբ, «Էրեբունի» բժշկական կենտրոնում՝ 2015 թվականի հուլիսի 29-ին, իսկ հաջորդ օրը մահացել է նաև վերջինիս նորածին դուստրը: Փ.Ֆահրադյան

դիտվել է 9 անգամ
Լրահոս
Քննարկել ենք հարցեր, որոնք վերաբերում են մեր երկրի անվտանգությանն ու ապագային. պատգամավոր Երասխի ճանապարհին «Hyundai»-ն կողաշրջված հայտնվել է դաշտում․ վիրավորներից մեկին տեղափոխել են Երևան Խնդիրները միայն ՀՀ քաղաքացիներինը չեն, ողջ հայ ժողովրդինն են և պահանջում են համազգային ջանքեր Մխչյանում բախվել են «Nissan X-Trail»-ը և «Լադա»-ն․ 3 վիրավորներից մեկը անչափահաս է Կարևոր շեշտադրումներ՝ Սփյուռքի զորաշարժին նվիրված խորհրդաժողովի առաջին օրվա քննարկումներից Ունենք անընդունելի իրավիճակ․ Եկեղեցին թիրախավորված է իշխանության ներկայացուցիչների կողմից․ Վեհափառ Արթուր Սարգսյանը կմնա տնային կալանքի տակ․ փաստաբան Ռեալը ցանկանում է վերադարձնել Կրոսին. Պատմական նշանակում Բունդեսլիգայում. գերմանական ակումբը գլխավորեց կին մարզիչ Հորմուզի նեղուցի շուրջ ԱՄՆ-Իրան բանակցությունները փակուղու մեջ են. Financial Times Թրամփը դեռ պատերազմի ճահճում է․ քաղաքագետ Հրադադարի և տարածաշրջանում տևական խաղաղության հետ կապված հույսերն առայժմ չեն արդարացվում․ Զաքարյան Գյումրիում բախվել են 2 «Mercedes»-ները, որոնցից մեկը բախվել է երկաթե սյանը․ կա վիրավոր Դպրոցից «քթոսկրերի կոտրվածք տեղաշարժով» ախտորոշմամբ ԲԿ է տեղափոխվել 17-ամյա աշակերտ Ե՛վ Նիկոլը, և՛ Օրբանը ամբողջովին տեղավորվում են spin dictator ժամանակակից քաղաքագիտական եզրույթի մեջ Խոշոր ավտովթար Երևանում․ ԱԺ-ի դիմաց բախվել են «Mercedes GLE 53» և «BYD»-ը․ կա վիրավոր Ծովագյուղ-Շորժա ավտոճանապարհին բախվել են 2 «Mercedes»-ները․ կա 4 վիրավոր Այսօր պետական ռեսուրսներին տիրապետողները հրաժարվել են մեր ուժի աղբյուրներից Սա պարզապես դիվանագիտական ձախողում չէ, այլ կառավարվող անորոշության սկիզբը. Դավիթ Անանյան Մի քանի նորություն և մեկ հարց. Արման Աբովյան Նոր մանրամասներ Իջևանի շենքերից մեկի տանիքում բռնկված հրդեհից
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 13-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի ավագանու անդամ Արմենակ Դանիելյանը Ապրիլի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Ապրիլի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 13-ին՝ ժամը 1։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Ջամալյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am