Սուրիկ Խաչատրյանը զանգել-հայհոյել է ու սպառնացել
Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանը ցայտնոտի մեջ է հայտնվել իր հանդեպ քամահրական վերաբերմունքից։ Օրերս վարչապետ Կարեն Կարապետյանը առաջին աշխատանքային այցով եղավ Սյունիքի մարզի Գորիս քաղաքում, հանդիպել էր մարզի համայնքների ղեկավարների հետ: Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանին (Լիսկա) հստակ հրահանգ է տրված եղել վարչապետի աչքին չերեւալ:Լիսկան էլ մուռը հանել է նախկին ենթականերից։ Նա զանգել է ու մի շարք համայնքապետերի ու իր մարզպետության ժամանակ իրեն ենթակա չինովնիկների հայհոյախառն լուտանքներ տեղացրել նրանց հասցեին, հանդիմանել հավաքին մասնակցելու ու նոր մարզպետի հետ ջան-ջիգյար անելու համար։ Տեղեկություններ կան, որ ամենաանմխիթար վիճակում է Գորիսի քաղաքապետը, որը Լիսկայի կամակատարն է եղել ու հիմա երկու քարի արանքում չգիտի, թե ինչպես վարվել։
