Սիրտը մի քիչ արագ էր խփում. Մերի Մարգարյանի մահվան գործով դատական նիստը շարունակվում է

Երեւանի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում շարունակվում է ծննդկան Մերի Մարգարյանի և նրա նորածնի մահվան գործով դատավարությունը` դատավոր Դավիթ Բալայանի նախագահությամբ։ Այսօրվա դատական նիստին վկայի կարգավիճակով դատարանում ցուցմունք տվեց «Շենգավիթ» ԲԿ-ի սրտաբան Անուշ Թադևոսյանը: «Հուլիսի 27-ի առավոտյան ժամը 9-ի սահմաններում Շուշանիկ Բախշյանը զանգել ասել էր, որ հղի ունի, և ցանկանում է , որ ես հետազոտեմ: Ես այցելել եմ, հետազոտել եմ, էլեկտրասրտագրություն է արվել, թոքերի զննում է արվել, թոքերը մաքուր էր: Սիրտը մի քիչ արագ էր խփում, ինչը հղիների մոտ նորմալ է»,- իր խոսքում ասաց Անուշ Թադեւոսյանը: Հարցին, թե Մերի Մարգարյանի գանգատները կարո՞ղ էին խոչընդոտ հանդիսանալ, որ բժիշկը չկարողանար նորմալ լսել թոքերը, վկան հայտարարեց, թե Մերի Մարգարյանը խորը շնչել է: Հարցին, թե հաճախասրտությունը ինչի՞ հետևանք կարող էր լինել, Անուշ Թադևոսյանն ասաց, որ այն կարող էր կապված լիներ վիրուսի հետ: Սակայն դատարանը գտավ, որ Անուշ Թադևոսյանի նախաքննական ցուցմունքում և ներկա ցուցմունքում էական հակասություններ կան և հրապարակեց նախաքննական ցուցմունքը.« Հուլիսի 27-ին առավոտյան 9:20-ի սահմաններում Շուշանիկ Բախշյանի ուղեկցությամբ, Մերի Մարգարյանը եկել հետազոտման; Նրա սիրտն արագ էր բաբախում, պուլսը 130 էր, այլ շեղում չկար: Ձախ կողմը մի փոքր կոշտացած էր, ձախ կողմում վեզիկուլյար շնչառությունուն էր»: Բժիշկը նաև իր ցուցմունքում նշել էր, եթե թոքաբորբ առկա լինելու դեպքում, ապա կհայտնաբերվեր: Դատավորի հարցին, թե հնարավոր էր հետազոտումից մի քանի ժամ անց մարդու մոտ զարգանա երկկողմանի թոքաբորբ վիրուսի կամ այլ պատճառով, Անուշ Թադոսյանը նշեց. <Ես նշել եմ վեզիկուլյար շնչառություն, ուրեմն դա լրիվ մաքուր է, թոքաբորբի ժամանակ թոքը կոշտացած չի լինի, այն կարող է կոշտացած լինել մրսածության դեպքում, ցանկացած վիրուսի դեպքում: Նայած բարդոթան, կարող էր առաջանալ»: Վկան այդքանով ավարտեց իր ցումցմունքը, պաշտպանական կողմը հարցեր չուներ: Հիշեցնենք, որ Մերի Մարգարյանը մահացել է կեսարյան հատումից հետո՝ «HELLP» սինդրոմ համախտանիշի թոքաբորբ ախտորոշմամբ, «Էրեբունի» բժշկական կենտրոնում՝ 2015 թվականի հուլիսի 29-ին, իսկ հաջորդ օրը մահացել է նաև վերջինիս նորածին դուստրը: Փ.Ֆահրադյան

դիտվել է 66 անգամ
Լրահոս
Քննարկել ենք հարցեր, որոնք վերաբերում են մեր երկրի անվտանգությանն ու ապագային. պատգամավոր Երասխի ճանապարհին «Hyundai»-ն կողաշրջված հայտնվել է դաշտում․ վիրավորներից մեկին տեղափոխել են Երևան Խնդիրները միայն ՀՀ քաղաքացիներինը չեն, ողջ հայ ժողովրդինն են և պահանջում են համազգային ջանքեր Մխչյանում բախվել են «Nissan X-Trail»-ը և «Լադա»-ն․ 3 վիրավորներից մեկը անչափահաս է Կարևոր շեշտադրումներ՝ Սփյուռքի զորաշարժին նվիրված խորհրդաժողովի առաջին օրվա քննարկումներից Ունենք անընդունելի իրավիճակ․ Եկեղեցին թիրախավորված է իշխանության ներկայացուցիչների կողմից․ Վեհափառ Արթուր Սարգսյանը կմնա տնային կալանքի տակ․ փաստաբան Ռեալը ցանկանում է վերադարձնել Կրոսին. Պատմական նշանակում Բունդեսլիգայում. գերմանական ակումբը գլխավորեց կին մարզիչ Հորմուզի նեղուցի շուրջ ԱՄՆ-Իրան բանակցությունները փակուղու մեջ են. Financial Times Թրամփը դեռ պատերազմի ճահճում է․ քաղաքագետ Հրադադարի և տարածաշրջանում տևական խաղաղության հետ կապված հույսերն առայժմ չեն արդարացվում․ Զաքարյան Գյումրիում բախվել են 2 «Mercedes»-ները, որոնցից մեկը բախվել է երկաթե սյանը․ կա վիրավոր Դպրոցից «քթոսկրերի կոտրվածք տեղաշարժով» ախտորոշմամբ ԲԿ է տեղափոխվել 17-ամյա աշակերտ Ե՛վ Նիկոլը, և՛ Օրբանը ամբողջովին տեղավորվում են spin dictator ժամանակակից քաղաքագիտական եզրույթի մեջ Խոշոր ավտովթար Երևանում․ ԱԺ-ի դիմաց բախվել են «Mercedes GLE 53» և «BYD»-ը․ կա վիրավոր Ծովագյուղ-Շորժա ավտոճանապարհին բախվել են 2 «Mercedes»-ները․ կա 4 վիրավոր Այսօր պետական ռեսուրսներին տիրապետողները հրաժարվել են մեր ուժի աղբյուրներից Սա պարզապես դիվանագիտական ձախողում չէ, այլ կառավարվող անորոշության սկիզբը. Դավիթ Անանյան Մի քանի նորություն և մեկ հարց. Արման Աբովյան Նոր մանրամասներ Իջևանի շենքերից մեկի տանիքում բռնկված հրդեհից
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 13-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի ավագանու անդամ Արմենակ Դանիելյանը Ապրիլի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Ապրիլի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 13-ին՝ ժամը 1։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Ջամալյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am