Շառոյանը խուսափում է
<Ես գիտեմ, դուք ինչ թեմայով եք զանգում, ես արդեն խոսել եմ այլեւս չեմ ցանկանում>: Hayeli.am-ի հետ զրույցում այսպես արձագանքեց ՀՀ Մշակույթի նախկին նախարար Ռոլանդ Շառոյանը, այդպես էլ չցանկանալով լսել հարցը: Իսկ մեր հարցը վերաբերում էր իր ղեկավարման տարիներին կայացրած որոշումներից մեկին: Մասնավորապես Ռոլանդ Շառոյանը 2003 թվականի մարտի 3-ին Գլենդելում Արամ Ասատրյանի 50-ամյակի առիթով կազմակերպված խնջույքի ժամանակ ՀՀ մշակույթի, երիտասարդության հարցերի և սպորտի նախարարության հատուկ որոշմամբ Արամ Ասատրյանին շնորհել է «Ժողովրդական գուսան» կոչումը: Շառոյանը Պետական ֆիլհարմոնիայի գլխավոր տնօրեն Լաերտ Մովսիսյանին տվել էր իր կողմից կայացված «Ժողովրդական գուսան» որոշումը և գործուղել ԱՄՆ՝ կոչումը պատվով հանձնելու: Նշենք, որ մի քանի օր է` սոցիալական կայքերում լայն քննարկում է սկսվել Էջմիածնի ավագանու որոշումներից մեկի շուրջ, որով քաղաքի Իսակով փողոցի հատվածը, ուր ապրել է երգիչ Արամ Ասատրյանը, պետք է կրի երգչի անունը: Այն, որ մշակույթի նախարարները մեղմ ասած տեղյակ չեն լինում, կամ պարզապես փորձում են շրջանցել իրենց վերապահված որոշումների վերաբերյալ հարցերը, թերեւս օրինակները շատ են: Մինչ տարիներ առաջ Շառոյանը Արամ Ասատրյանին տվել է ժողովրդական գուսան կոչումը, ներկայիս նախարար Արմեն Ամիրյանն էլ պարզվում է տեղյակ չի եղել, որ հիմա էլ որոշում է կայացվել Էջմիածնի փողոցներից մեկը անվանակոչել Ասատրյանի անունով: «Անկեղծ ես տեղյակ չեմ, ես Արցախից նոր եմ եկել: Վստա՞հ եք, որ նման որոշում կա, ես այդ որոշմանը ոչ մի ձեւով չեմ վերաբերում»,- լրագրողների հետ զրույցում ասել էր նախարարը:
