Հայ-իտալական հարաբերությունները խթանելու համար

Վարչապետ Կարեն Կարապետյանն ընդունել է պաշտոնական այցով Երևան ժամանած Իտալիայի արտաքին գործերի և միջազգային համագործակցության նախարար Պաոլո Ջենտիլոնիի գլխավորած պատվիրակությանը: Այս մասին հայտնում են ՀՀ Կառավարության լրատվական ծառայությունից։ Վարչապետը նշել է, որ Իտալիան Հայաստանի համար բարեկամ երկիր է և  փաստել, որ առկա է երկկողմ բարձր մակարդակի քաղաքական երկխոսություն:  Կառավարութան ղեկավարն ընդգծել է, որ առևտրատնտեսական հարաբերությունների ներկա մակարդակը համապատասխան չէ պոտենցիալ հնարավորություններին և համոզմունք հայտնել, որ տնտեսական փոխգործակցության հետագա զարգացման ու ընդլայնման ներուժը շատ ավելի բարձր է: Կարեն Կարապետյանն ավելացրել է, որ կառավարության ծրագրի կարևորագույն ուղղություններից են բարեփոխումների իրականացումը, արտահանման խթանումը և ներդրողների համար առավելագույն գրավիչ պայմանների ստեղծումը: Այդ համատեքստում, վարչապետը նշել է, որ առաջիկայում դիվանագիտական խողովակներով արտաքին գործընկերներին կներկայացվեն ներդրումային տարբեր ծրագրեր և նախաձեռնություններ, որոնք կարող են հետաքրքրել նաև իտալացի ներդրողներին: Նշելով, որ Հայաստանում այսօր գրանցված է իտալական կապիտալի մասնակցությամբ 130-ից ավելի ձեռնարկություն՝ գործադիրի ղեկավարը շեշտել է, որ կան համագործակցության լայն հնարավորություններ տնտեսության մի շարք այլ ոլորտներում:

Պաոլո Ջենտիլոնին ևս ընդգծել է առևտրատնտեսական կապերի ընդլայնման անհրաժեշտությունը՝ ավելացնելով, որ ներկայում ընթացքի մեջ են երկկողմ համագործակցությամբ իրականացվող ներդրումային ծրագրեր, այդ թվում՝ ՀՀ-ում ջերմաէլեկտրակայանի կառուցման ծրագիրը և համաձայնել, որ տնտեսության տարբեր ճյուղերում կան փոխգործակցության լավ նախադրյալներ: Այդ առումով, զրուցակիցները կարևորել են միջկառավարական հանձնաժողովի ստեղծումը և նշել, որ այն կարող է նպաստել գործարար կապերի սերտացմանը,  ներդրումային կոնկրետ ծրագրերի քննարկմանն ու իրականացմանը:
Պաոլո Ջենտիլոնին ողջունել է Հայաստանի կառավարության կողմից իրականացվող բարեփոխումները և նշել, որ մեր երկրի ներդրումային գրավչությունը պայմանավորված է նաև Եվրասիական տնտեսական միությանն անդամակցությամբ: Հանդիպման ընթացքում ՀՀ վարչապետը և Իտալիայի արտաքին գործերի և միջազգային համագործակցության նախարարն անդրադարձել են նաև ՀՀ-ԵՄ հարաբերություններին և մի շարք այլ հարցերի:      

դիտվել է 12 անգամ
Լրահոս
Քննարկել ենք հարցեր, որոնք վերաբերում են մեր երկրի անվտանգությանն ու ապագային. պատգամավոր Երասխի ճանապարհին «Hyundai»-ն կողաշրջված հայտնվել է դաշտում․ վիրավորներից մեկին տեղափոխել են Երևան Խնդիրները միայն ՀՀ քաղաքացիներինը չեն, ողջ հայ ժողովրդինն են և պահանջում են համազգային ջանքեր Մխչյանում բախվել են «Nissan X-Trail»-ը և «Լադա»-ն․ 3 վիրավորներից մեկը անչափահաս է Կարևոր շեշտադրումներ՝ Սփյուռքի զորաշարժին նվիրված խորհրդաժողովի առաջին օրվա քննարկումներից Ունենք անընդունելի իրավիճակ․ Եկեղեցին թիրախավորված է իշխանության ներկայացուցիչների կողմից․ Վեհափառ Արթուր Սարգսյանը կմնա տնային կալանքի տակ․ փաստաբան Ռեալը ցանկանում է վերադարձնել Կրոսին. Պատմական նշանակում Բունդեսլիգայում. գերմանական ակումբը գլխավորեց կին մարզիչ Հորմուզի նեղուցի շուրջ ԱՄՆ-Իրան բանակցությունները փակուղու մեջ են. Financial Times Թրամփը դեռ պատերազմի ճահճում է․ քաղաքագետ Հրադադարի և տարածաշրջանում տևական խաղաղության հետ կապված հույսերն առայժմ չեն արդարացվում․ Զաքարյան Գյումրիում բախվել են 2 «Mercedes»-ները, որոնցից մեկը բախվել է երկաթե սյանը․ կա վիրավոր Դպրոցից «քթոսկրերի կոտրվածք տեղաշարժով» ախտորոշմամբ ԲԿ է տեղափոխվել 17-ամյա աշակերտ Ե՛վ Նիկոլը, և՛ Օրբանը ամբողջովին տեղավորվում են spin dictator ժամանակակից քաղաքագիտական եզրույթի մեջ Խոշոր ավտովթար Երևանում․ ԱԺ-ի դիմաց բախվել են «Mercedes GLE 53» և «BYD»-ը․ կա վիրավոր Ծովագյուղ-Շորժա ավտոճանապարհին բախվել են 2 «Mercedes»-ները․ կա 4 վիրավոր Այսօր պետական ռեսուրսներին տիրապետողները հրաժարվել են մեր ուժի աղբյուրներից Սա պարզապես դիվանագիտական ձախողում չէ, այլ կառավարվող անորոշության սկիզբը. Դավիթ Անանյան Մի քանի նորություն և մեկ հարց. Արման Աբովյան Նոր մանրամասներ Իջևանի շենքերից մեկի տանիքում բռնկված հրդեհից
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 13-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի ավագանու անդամ Արմենակ Դանիելյանը Ապրիլի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Ապրիլի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 13-ին՝ ժամը 1։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Ջամալյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am