Գերմանիայի ու Թուրքիայի միջեւ դիվանագիտական սկանդալ է հասունանում
Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն Գերմանիային մեղադրել է ահաբեկչությանն աջակցելու մեջ: Թուրքական «Անադոլու» գործակալության հաղորդմամբ այս մասին Չավուշօղլուն հայտարարել է Բոսնիա և Հերցեգովինայի արտգործնախարարի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ: Արտգործնախարարը հայտարարել է, որ Գերմանիան մշտապես եղել է ոչ թե Թուրքիայի կողմից, այլ Թուրքիայի դեմ նախաձեռնությունների կողքին: Նրա խոսքով` քուրդ զինյալները Գերմանիայի տարբեր շրջաններում գումար են հավաքում, և Գերմանիայի ղեկավարությունը քաջատեղյակ է այդ փաստին: «Պատահական չէ, որ բոլոր ահաբեկիչները նախընտրում են Գերմանիան: Այժմ էլ Գերմանիան գրկաբաց ընդունում է գյուլենականներին: Թուրքիայում ահաբեկչական գործողություններ իրականացնող ահաբեկիչներին ամենամեծ աջակցություն ցուցաբերած երկիրը Գերմանիան է: Որոշ արևմտյան երկրներ նման ընկալում ունեն` մենք մեծ երկիր ենք, մենք հսկա Գերմանիան ենք, մենք մեծ սա ենք, մենք նա ենք: Այդ պատճառով Թուրքիայի նախարարը ստիպված է ինձ հետ հանդիպել, երբ ես ցանկանամ: Նման բան չկա: Մենք էլ այստեղ անգործ նստած չենք: Մենք էլ ենք զբաղված»:
