Աշոտյանի վրա հարձակման մասին Բելգիայից տեղեկություններ չեն տրամադրում

«Չորրորդ իշխանություն»-ը գրել է.
«Հունիսի 24-ին ՀՀ կրթության և գիտության նախկին նախարար Արմեն Աշոտյանը Facebook-ի իր էջում տեղեկացրել էր, որ Բելգիայի Լյուվեն քաղաքում իր գտնվելու ընթացքում վերջին գիշերը հյուրանոցի մուտքի մոտ ենթարկվել է հարձակման։
«Բելգիական ոստիկանությունը ընթացք է տվել գործին», գրել էր Արմեն Աշոտյանը։ Օգոստոսի 30-ին արդեն մամուլը, հղում անելով Բելգիայի ոստիկանության իրենց աղբյուրներին, գրել էր, որ Բելգիայի ոստիկանությունը վերջերս բացահայտել է Աշոտյանի վրա իրականացված հարձակման կատարողներին, որոնք, ինչպես պարզվել է, շարքային կողոպտիչներ են եղել և ցանկացել են նախկին նախարարին թալանել»։
Հենց այդ օրերին մեզ հաջողվեց գտնել Լյուվեն քաղաքի ոստիկանության ստորաբաժանման հեռախոսահամարը։ Հեռախոսազրույցի ժամանակ մեզ հորդորեցին մեր հարցերը գրավոր ուղարկել համապատասխան էլեկտրոնային հասցեով։ Այդպես էլ արեցինք՝ շարադրելով մեր հարցերը, որոնք այսպիսին էին. «Խնդրում ենք հնարավորության շրջանակներում տրամադրել տեղեկատվություն՝ արդյո՞ք Բելգիայի ոստիկանությունը գտել է հանցագործներին։ Իսկապե՞ս նրանք ցանկացել են կողոպտել ՀՀ քաղաքացուն, թե՞ ոչ։ Ի՞նչ ընթացքում է այս գործը, կան հարցաքննվածներ, թե՞ ոչ։ Կանխավ շնորհակալություն»։
Մեր հարցման պատասխանն այդպես էլ չստացանք, փոխարենը կոնտակտային հեռախոսահամարով մեզ զանգահարեցին հետ ու բացատրեցին, որ Լյուվենի ոստիկանությունը տեղեկություն չի տրամադրում այս կամ այն գործի վերաբերյալ։ Փոխանցեցին, որ գործի նյութերին կարող է ծանոթանալ տուժողը կամ, այսպես կոչված, նրա ներկայացուցիչը՝ փաստաբանը։ Երբ ասեցինք, որ լրագրող ենք, և կողոպտվածն էլ մեր հանրապետությունում հանրային-քաղաքական դեմք է, դրա համար էլ փորձում ենք պաշտոնապես ճշտել, քաղաքակիրթ ձևով կրկնեցին՝ «Ոչնչով չենք կարող օգտակար լինել, ներողություն»։

դիտվել է 6 անգամ
Լրահոս
Քննարկել ենք հարցեր, որոնք վերաբերում են մեր երկրի անվտանգությանն ու ապագային. պատգամավոր Երասխի ճանապարհին «Hyundai»-ն կողաշրջված հայտնվել է դաշտում․ վիրավորներից մեկին տեղափոխել են Երևան Խնդիրները միայն ՀՀ քաղաքացիներինը չեն, ողջ հայ ժողովրդինն են և պահանջում են համազգային ջանքեր Մխչյանում բախվել են «Nissan X-Trail»-ը և «Լադա»-ն․ 3 վիրավորներից մեկը անչափահաս է Կարևոր շեշտադրումներ՝ Սփյուռքի զորաշարժին նվիրված խորհրդաժողովի առաջին օրվա քննարկումներից Ունենք անընդունելի իրավիճակ․ Եկեղեցին թիրախավորված է իշխանության ներկայացուցիչների կողմից․ Վեհափառ Արթուր Սարգսյանը կմնա տնային կալանքի տակ․ փաստաբան Ռեալը ցանկանում է վերադարձնել Կրոսին. Պատմական նշանակում Բունդեսլիգայում. գերմանական ակումբը գլխավորեց կին մարզիչ Հորմուզի նեղուցի շուրջ ԱՄՆ-Իրան բանակցությունները փակուղու մեջ են. Financial Times Թրամփը դեռ պատերազմի ճահճում է․ քաղաքագետ Հրադադարի և տարածաշրջանում տևական խաղաղության հետ կապված հույսերն առայժմ չեն արդարացվում․ Զաքարյան Գյումրիում բախվել են 2 «Mercedes»-ները, որոնցից մեկը բախվել է երկաթե սյանը․ կա վիրավոր Դպրոցից «քթոսկրերի կոտրվածք տեղաշարժով» ախտորոշմամբ ԲԿ է տեղափոխվել 17-ամյա աշակերտ Ե՛վ Նիկոլը, և՛ Օրբանը ամբողջովին տեղավորվում են spin dictator ժամանակակից քաղաքագիտական եզրույթի մեջ Խոշոր ավտովթար Երևանում․ ԱԺ-ի դիմաց բախվել են «Mercedes GLE 53» և «BYD»-ը․ կա վիրավոր Ծովագյուղ-Շորժա ավտոճանապարհին բախվել են 2 «Mercedes»-ները․ կա 4 վիրավոր Այսօր պետական ռեսուրսներին տիրապետողները հրաժարվել են մեր ուժի աղբյուրներից Սա պարզապես դիվանագիտական ձախողում չէ, այլ կառավարվող անորոշության սկիզբը. Դավիթ Անանյան Մի քանի նորություն և մեկ հարց. Արման Աբովյան Նոր մանրամասներ Իջևանի շենքերից մեկի տանիքում բռնկված հրդեհից
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 13-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի ավագանու անդամ Արմենակ Դանիելյանը Ապրիլի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Ապրիլի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 13-ին՝ ժամը 1։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Ջամալյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am