Հախվերդյանը անկեղծացավ՝ հայհոյել չէր կարող
Նոյեմբերի հինգին Ֆիլհարմոնիայի դահլիճում տեղի է ունեցել Ռուբեն Հախվերդյանի՝ <<Շրջադարձ>> խորագրով համերգը. այն իսկապես շրջադարձային է եղել մի քանի առումներով: Նախ առաջին անգամ Հախվերդյանի համերգի ժամանակ նվագակցել է Կամերային երաժշտական նվագախումբը, ինչի առիթով Հախվերդյանն իր համերգը բնորոշել է ՝ բուրժուական: Ապա մեծանուն երգիչ-երգահանը խոստովանել է, որ իրեն այսօր արգելված է հայհոյել, սովորաբար Հախվերդյանի համերգները մինի-միտինգներ են հիշեցնում, որոնց ժամանակ նա անբռնազբոս կիսվում է իշխանությունների հասցեին իր վերաբերմունքով, հաճախ այդ կարծիքների ժամանակ պոռթկում են հայհոյանքներ: Իսկ վերջին համերգին դա արգելված է եղել, քանի որ համերգը հովանավարոլ է մշակույթի նորանշանակ նախարար Արմեն Ամիրյանը: Ամիրյանի հասցեին գովեստի խոսքեր Հախվերդյանը չի ափսոսացել, հիշելով, որ Հանրային ռադիոյի ղեկավար աշխատելու տարիներին նա աչքի է ընկել ենթակաների հետ մարդկային վերաբերմունքով, <<Մի բան կարող եմ ասել, որ Հասմիկից պրծանք՝ թափթփված տեղաշորից>> այդուհանդերձ իրեն չի զսպել Հախվերդյանը:
