ԼՂ կարգավիճակի վերաբերյալ հանրային անկեղծ քննարկումները դրական քայլ են.Ուորլիք

«Առավոտ»-ի բացառիկ հարցազրույցը` ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքի հետ – Պարոն Ուորլիք, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների վերջին այցից տպավորություն ստեղծվեց, որ նախկին սրությամբ չի դրվում սահմանային միջադեպերի հետաքննության մեխանիզմների կիրառման միջնորդների առաջարկը, միջնորդները կենտրոնացան ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի ընդլայնման թեմայի վրա: Հայտնի է, որ պաշտոնական Բաքուն չէր ընդունում սահմանային միջադեպերի հետաքննության մեխանիզմների առաջարկը: Արդյոք այս հարցը այլեւս առաջնային չէ՞ միջնորդների համար եւ դո՞ւրս է եկել օրակարգից: – Մենք շարունակում ենք աջակցել հետաքննության ԵԱՀԿ մեխանիզմի ձեւավորմանը՝ որպես կարեւոր տարր ապահովելու հարգանքը հրադադարի նկատմամբ այնժամ, երբ ընթանում են բանակցություններ, որոնք կարող են հանգեցնել խնդրի կարգավորման: Մենք հանձն ենք առել մշակել գործուն պլան, որը շարունակում ենք առաջ քաշել կողմերի հետ քննարկումներում եւ Վիեննայում: – Երեւանում կազմակերպված Ձեր մամլո ասուլիսում հստակ արձանագրեցիք Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի վերաբերյալ անկեղծ քննարկումներ ծավալելու անհրաժեշտությունը, Բաքվում եւ Երեւանում նույնիսկ ողջունեցիք Ադրբեջանի նախագահի հայտարարությունը Լեռնային Ղարաբաղին ինքնավարության աստիճան տրամադրելու մասին՝ որպես Ղարաբաղի կարգավիճակի վերաբերյալ քննարկման մեկնարկ: Կարո՞ղ ենք այսօր արձանագրել, որ ապրիլյան քառօրյա պատերազմից հետո կողմերը քննարկում են Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը ճանաչելու հարցը, եւ Ադրբեջանի իշխանությունների առջեւ այդ հարցը դրված է: – Կարեւոր է գիտակցել, որ կարգավորումը շատ տարրերի է առնչվում: Սա ներառում է Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը, բայց նաեւ տարածքների վերադարձ ադրբեջանական վերահսկողության, միջազգային խաղաղապահների տեղակայում, ներքին տեղահանվածների եւ փախստականների վերադարձ, ենթակառուցվածքների եւ հեռահաղորդակցության օղակների վերականգնում եւ այլ հարցեր: Մենք հավատացած ենք, որ կարգավիճակի վերաբերյալ հանրային անկեղծ քննարկումները դրական քայլ են: – Պարոն դեսպան, հոկտեմբերի 12-ին ԵԽԽՎ աշնանային նստաշրջանի լիագումար նիստում Թուրքիայի ԱԳ նախարար Մեւլութ Չավուշօղլուն նշեց հետեւյալը. «Ռուսաստանը բավականին խելամիտ առաջարկություններով է հանդես եկել, այն է՝ հայերի հեռացումը Ադրբեջանի հինգ օկուպացված շրջաններից: Այս տարբերակն այժմ քննարկվում է»: Հետաքրքիր է իմանալ, այնուամենայնիվ, ԼՂ կարգավորման հարցով ռուսական առանձին պլան կա՞, կամ ինչպես ընդունված է ասել` «Լավրովի պլան» գոյություն ունի՞, թե՞ դրանք շահարկումներ են, եւ խոսքը ընդամենը գոյություն ունեցող ռուսական ակտիվ ջանքերի մասին է: Պարոն Ուորլիք, մենք ականատես ենք դարձել Արեւմուտք-Ռուսաստան լուրջ դիմակայության այս փուլում: Մշտապես հայտարարվել է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբում ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի շահերը համընկնում են, նրանք արդյունավետ կերպով աշխատում են այս ձեւաչափում: Հարցս հետեւյալն է` ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում այսօր Միացյալ Նահանգներ-Ռուսաստան հակասություններ գոյություն ունե՞ն Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման գործընթացում: – Կողմերը միջնորդական ջանքերի համար որպես ընդունելի խողովակ ընտրել են ԵԱՀԿ Մինսկի խումբն ու եռանախագահներին: Ռուսաստանը, Ֆրանսիան եւ Միացյալ Նահանգները հստակ մատնանշել են, որ պատրաստ են աշխատել միասին եւ օգնել՝ գտնելու խաղաղ լուծում: Մենք միասին աշխատել ենք այժմ քննարկվող առաջարկների ու գաղափարների շուրջ ու կշարունակենք սերտորեն գործակցել: – Կա՞ արդյոք հստակություն Սարգսյան-Ալիեւ ձեւաչափով հանդիպման կազմակերպման ժամկետների եւ հանդիպման վայրի վերաբերյալ: – Հուսով ենք, որ երկու նախագահներն առաջին իսկ հնարավորության դեպքում կհանդիպեն՝ քննության առնելու առանցքային հարցերը: Նման դեմ առ դեմ հանդիպումներն անփոխարինելի են, սակայն միայն իրենք կարող են որոշել՝ երբ եւ որտեղ հանդիպել: «Առավոտ»

դիտվել է 6 անգամ
Լրահոս
Քննարկել ենք հարցեր, որոնք վերաբերում են մեր երկրի անվտանգությանն ու ապագային. պատգամավոր Երասխի ճանապարհին «Hyundai»-ն կողաշրջված հայտնվել է դաշտում․ վիրավորներից մեկին տեղափոխել են Երևան Խնդիրները միայն ՀՀ քաղաքացիներինը չեն, ողջ հայ ժողովրդինն են և պահանջում են համազգային ջանքեր Մխչյանում բախվել են «Nissan X-Trail»-ը և «Լադա»-ն․ 3 վիրավորներից մեկը անչափահաս է Կարևոր շեշտադրումներ՝ Սփյուռքի զորաշարժին նվիրված խորհրդաժողովի առաջին օրվա քննարկումներից Ունենք անընդունելի իրավիճակ․ Եկեղեցին թիրախավորված է իշխանության ներկայացուցիչների կողմից․ Վեհափառ Արթուր Սարգսյանը կմնա տնային կալանքի տակ․ փաստաբան Ռեալը ցանկանում է վերադարձնել Կրոսին. Պատմական նշանակում Բունդեսլիգայում. գերմանական ակումբը գլխավորեց կին մարզիչ Հորմուզի նեղուցի շուրջ ԱՄՆ-Իրան բանակցությունները փակուղու մեջ են. Financial Times Թրամփը դեռ պատերազմի ճահճում է․ քաղաքագետ Հրադադարի և տարածաշրջանում տևական խաղաղության հետ կապված հույսերն առայժմ չեն արդարացվում․ Զաքարյան Գյումրիում բախվել են 2 «Mercedes»-ները, որոնցից մեկը բախվել է երկաթե սյանը․ կա վիրավոր Դպրոցից «քթոսկրերի կոտրվածք տեղաշարժով» ախտորոշմամբ ԲԿ է տեղափոխվել 17-ամյա աշակերտ Ե՛վ Նիկոլը, և՛ Օրբանը ամբողջովին տեղավորվում են spin dictator ժամանակակից քաղաքագիտական եզրույթի մեջ Խոշոր ավտովթար Երևանում․ ԱԺ-ի դիմաց բախվել են «Mercedes GLE 53» և «BYD»-ը․ կա վիրավոր Ծովագյուղ-Շորժա ավտոճանապարհին բախվել են 2 «Mercedes»-ները․ կա 4 վիրավոր Այսօր պետական ռեսուրսներին տիրապետողները հրաժարվել են մեր ուժի աղբյուրներից Սա պարզապես դիվանագիտական ձախողում չէ, այլ կառավարվող անորոշության սկիզբը. Դավիթ Անանյան Մի քանի նորություն և մեկ հարց. Արման Աբովյան Նոր մանրամասներ Իջևանի շենքերից մեկի տանիքում բռնկված հրդեհից
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 13-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի ավագանու անդամ Արմենակ Դանիելյանը Ապրիլի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Ապրիլի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 13-ին՝ ժամը 1։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Ջամալյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am