Վճարովի ճանապարհներ կունենանք
ՀՀ Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը չցանկացավ ասել, թե ում մեղավորությամբ են Հյուսիս-Հարավ ավտոճանապարհի կառուցման ժամանակ չարաշահումներ եղել. «Գնահատենք՝ ընդհանրապես չարաշահումն ո՞ւմ կողմից է արվել, դա պետք է գնահատվի, դա ես չէ, որ միայն պետք է գնահատեմ»; Նախկին նախարար Գագիկ Բեգլարյա՞նն է մեղավոր լրագրողների հարցին,Մարտիրոսյանը պատասխանեց.«Նախկին նախարարն իր գործն արել է և արել է բարեխիղճ: Եկեք, եթե դուք կոնկրետ դեպքի ծանոթ եք, ներկայացրեք»: Անդրադառնալով Հյուսիս-Հարավի ֆինանսական միջոցների գնահատմանը, Վ. Մարտիրոսյանն ասաց, որ բոլոր կրճատումներն աջակից ֆինանսական կառույցների հետ քննարկվել են: Ըստ նախարարի՝ ծրագրի իրականացումը վտանգի տակ չէ, մասնավոր ներդրողների հետ քննարկումները շարունակվում են, որպեսզի շատ հատվածներում վերջիններս աշխատեն: Ի դեպ, նախարարը չբացառեց , որ մասնավորին այդ ծրագրի մեջ ներգրավելով՝ հնարավոր է, որ Հյուսիս-Հարավի որոշ ճանապարհահատվածներ վճարովի դառնան:
