Թուրքիայում խայտառակ վիճակ է.քաղաքագետ
Կովկասի ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանին Հայելի ակումբում հարց ուղղեցին,թե թուրք հասարակության կողմից ինչպե՞ս կընկալվի մահապատժի օրինականացման մասին Էրդողանի հայտարարությունը, քաղաքագետը պատասխանեց. «Թուրք հասարակությունն արդեն չունի հնարավորություն ընդունել կամ ոչ: Իհարկե, կլինեն ցույցեր, կգրեն, բայց դա նշանակություն չունի: Թուրքիայում խայտառակ վիճակ է: Քեմալական Թուրքիայի հիմքը՝ բանակը, քանդվում է, մարդիկ արտագաղթում են»: Թուրքիայում տիրող իրավիճակը դուր չի գալիս միջազգային հանրությանը, բայց այդ երկրները, այնուամենայնիվ, կշարունակեն համագործակցել Թուրքիայի հետ,հայտարարեց նա և հավելեց,որ Իրաքում տեղի ունեցող զարգացումները ևս ուղղակիորեն կապված են Հայաստանի հետ և որ Իրաքը տարածքային առումով բավականին մոտ է գտնվում Հայաստանին:
