«Թուրքիան վերածվում է Ադրբեջանի».քաղաքագետ
«Հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակի կայունության պահպանման հարցը կախված է նավթի գներից:Այժմ քիչ թե շատ ստացվում է կայունություն պահպանել, քանի որ համանախագահները ճնշում են գործադրում Ադրբեջանի վրա:Թուրքիան ավելի ու ավելի է ընթանում սուլթանիզացման, ադրբեջանականացման ճանապարհով: Եթե նախկինում Ադրբեջանն էր վերածվում Թուրքիայի, ապա այժմ Թուրքիան է վերածվում Ադրբեջանի»,-Հայելի ակումբում լրագրողների հետ հանդիպմանը նման տեսակետ հայտնեց Կովկասի ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը: «Այս գործընթացն ակնհայտ է դարձել Թուրքիայում տեղի ունեցած վերջին իրադարձություններից հետո՝ ընտրություններ, հեղաշրջման փորձ, քրդամետ կուսակցության պատգամավորների ձերբակալություններ: Ըստ էության Էրդողանի վրա որևէ հակազդեցություն չկա. քաղաքական ակտիվիստներն ու կուսակցություններն ուժեղ վերահսկողության ներքո են գտնվում»,-ասաց նա և հավելեց,որ հեռանկարումչկա այն, որ Էրդողանը ընտրական ճանապարհով կհեռանա իշխանությունից:
