Վերացնում են Տիգրան Սարգսյանի ստեղծածներին

Սեպտեմբերի 29-ին վարչապետ Կարեն Կարապետյանը սպորտի եւ երիտասարդության հարցերի, արտակարգ իրավիճակների, մշակույթի եւ քաղաքաշինության նախարարներին հանձնարարեց մեկշաբաթյա ժամկետում քննարկել իրենց ենթակայության տակ գտնվող ծրագրերի իրականացման գրասենյակների` ԾԻԳ-երի լուծարման հարցը եւ առաջարկություն ներկայացնել: Կառավարության նոյեմբերի 3-ի նիստում լուծարվել է երեք ԾԻԳ` «Արտակարգ իրավիճակների բնագավառում ծրագրերի իրականացման գրասենյակ»-ը, «Մշակութային ծրագրերի իրականացման գրասենյակ»-ը եւ «Սպորտի եւ երիտասարդական ծրագրերի իրականացման գրասենյակը»: Կտնտեսվի ավելի քան 190 միլիոն դրամ: Քաղաքաշինության պետական կոմիտե դարձած քաղաքաշինության նախարարությունը դեռ առաջարկ չի ներկայացրել: Ղեկավարը ոչ անհայտ Նարեկ Սարգսյանն է, որը Երեւանի գլխավոր ճարտարապետն էր, երբ սկսվեց «Հյուսիսային պողոտա» նախագիծը, ԾԻԳ ստեղծվեց, ու ավելացավ պետությունից խաբվածների քանակը: Լուծարված երեք ԾԻԳ-երն էլ ստեղծվել է Տիգրան Սարգսյանի վարչապետության տարիներին` 2010-2011թթ. հատվածում: Ու եթե դրանցից այդքան հեշտությամբ են ազատվում, նշանակում է՝ դրանք այնքան էլ կարեւոր չէին: Իսկ թե ինչու էին այսքան տարի փող ծախսում` Տիգրան Սարգսյանը կասի: Հայաստանում 20 տարի առաջ ստեղծված ԾԻԳ-եր կան: Օրինակ՝ «Գյուղատնտեսական ծրագրերի իրականացման գրասենյակը»: Բայց Կարեն Կարապետյանը սրանց դեռ չի հասել: Մի օր հաստատ կհասնի: Մանրամասները  «Առավոտ» օրաթերթի 05.11.2016 -ի համարում

դիտվել է 12 անգամ
Լրահոս
Քննարկել ենք հարցեր, որոնք վերաբերում են մեր երկրի անվտանգությանն ու ապագային. պատգամավոր Երասխի ճանապարհին «Hyundai»-ն կողաշրջված հայտնվել է դաշտում․ վիրավորներից մեկին տեղափոխել են Երևան Խնդիրները միայն ՀՀ քաղաքացիներինը չեն, ողջ հայ ժողովրդինն են և պահանջում են համազգային ջանքեր Մխչյանում բախվել են «Nissan X-Trail»-ը և «Լադա»-ն․ 3 վիրավորներից մեկը անչափահաս է Կարևոր շեշտադրումներ՝ Սփյուռքի զորաշարժին նվիրված խորհրդաժողովի առաջին օրվա քննարկումներից Ունենք անընդունելի իրավիճակ․ Եկեղեցին թիրախավորված է իշխանության ներկայացուցիչների կողմից․ Վեհափառ Արթուր Սարգսյանը կմնա տնային կալանքի տակ․ փաստաբան Ռեալը ցանկանում է վերադարձնել Կրոսին. Պատմական նշանակում Բունդեսլիգայում. գերմանական ակումբը գլխավորեց կին մարզիչ Հորմուզի նեղուցի շուրջ ԱՄՆ-Իրան բանակցությունները փակուղու մեջ են. Financial Times Թրամփը դեռ պատերազմի ճահճում է․ քաղաքագետ Հրադադարի և տարածաշրջանում տևական խաղաղության հետ կապված հույսերն առայժմ չեն արդարացվում․ Զաքարյան Գյումրիում բախվել են 2 «Mercedes»-ները, որոնցից մեկը բախվել է երկաթե սյանը․ կա վիրավոր Դպրոցից «քթոսկրերի կոտրվածք տեղաշարժով» ախտորոշմամբ ԲԿ է տեղափոխվել 17-ամյա աշակերտ Ե՛վ Նիկոլը, և՛ Օրբանը ամբողջովին տեղավորվում են spin dictator ժամանակակից քաղաքագիտական եզրույթի մեջ Խոշոր ավտովթար Երևանում․ ԱԺ-ի դիմաց բախվել են «Mercedes GLE 53» և «BYD»-ը․ կա վիրավոր Ծովագյուղ-Շորժա ավտոճանապարհին բախվել են 2 «Mercedes»-ները․ կա 4 վիրավոր Այսօր պետական ռեսուրսներին տիրապետողները հրաժարվել են մեր ուժի աղբյուրներից Սա պարզապես դիվանագիտական ձախողում չէ, այլ կառավարվող անորոշության սկիզբը. Դավիթ Անանյան Մի քանի նորություն և մեկ հարց. Արման Աբովյան Նոր մանրամասներ Իջևանի շենքերից մեկի տանիքում բռնկված հրդեհից
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 13-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի ավագանու անդամ Արմենակ Դանիելյանը Ապրիլի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Ապրիլի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 13-ին՝ ժամը 1։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Ջամալյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am