Վերջապես ում հաշվին է իջնելու գազի գինը

Այսօր ԱԺ-ում Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանը լրագրողների հետ զրույցում գազի եւ էլեկտրաէներգիայի սակագների իջեցման հետ կապված հստակեցրեց, որ նոյեմբերի վերջին կունենան գազի վերջնական սակագնի մասին որոշում, որը կգործի հունվարի 1-ից, իսկ դեկտեմբերի մինչեւ վերջ կունենան էլեկտրաէներգիայի սակագնի մասին որոշումը, որը կգործի փետրվարի 1-ից: «Ես կարծում էի, որ գազի սակագինը անապահով խավի համար պետք է նվազեր սահմանի վրա գազի սակագնի նվազման հաշվին, սակայն աղբյուրներն այլ են, որոնց մասին խոսել է նաև ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը: Աղբյուրները 4-ն են: Դրանցից մեկը Ռուսաստանից Հայաստան հասնող գազի տարանցման գնի նվազումն է: Այդ տարանցման պայմանագրի ժամկետը լրանում է 2017 թ. հունվարի 1-ին: Այս պահին վրացական կողմի հետ բանակցություններ են ընթանում տարանցման սակագները նվազեցվելու ուղղությամբ: Այդ նվազեցման հաշվին խնայված բոլոր գումարները կուղղվեն խնդրի լուծմանը»,- ասաց Նազարյանը: Ֆինանսավորման երկրորդ աղբյուրն այն արտոնություններն են, որոնք տրվում են բիզնեսին և սոցիալապես անապահով խավին: «Մենք ենթադրում ենք, որ պետք է սպառման լրացուցիչ ծավալներ ունենանք, որի հասույթը նույնպես կհանդիսանա ֆինանսավորման աղբյուր: Երրորդ աղբյուրն այն է, որ «Գազպրոմ Արմենիա»-ն դիտարկում է, որ իրենք ժամանակին ունեցել են բավականին մեծ ֆինանսական պարտավորություններ, որոնց մեծ մասն արդեն վերացել է և որոշակի օպտիմիզացիայի հաշվին որոշակի ֆինանսական միջոցներ ևս կուղղվեն խնդրի լուծմանը: Չորրորդ ֆինանսավորման աղբյուրը «Գազպրոմ» ընկերությունն է: ՀԾԿՀ նախագահը նշեց, որ «Գազպրոմ» ընկերությունը խոստացել է իր վրա վերցնել բոլոր ռիսկերը, որոնք կարող են առաջանալ առաջին երեք աղբյուրների բավարար չլինելու դեպքում: Եթե այդ աղբյուրները բավարար չլինեն, «Գազպրոմ»-ը կսուբսիդավորի մնացած մասը,-ասաց Նազարյանը:

դիտվել է 12 անգամ
Լրահոս
Քննարկել ենք հարցեր, որոնք վերաբերում են մեր երկրի անվտանգությանն ու ապագային. պատգամավոր Երասխի ճանապարհին «Hyundai»-ն կողաշրջված հայտնվել է դաշտում․ վիրավորներից մեկին տեղափոխել են Երևան Խնդիրները միայն ՀՀ քաղաքացիներինը չեն, ողջ հայ ժողովրդինն են և պահանջում են համազգային ջանքեր Մխչյանում բախվել են «Nissan X-Trail»-ը և «Լադա»-ն․ 3 վիրավորներից մեկը անչափահաս է Կարևոր շեշտադրումներ՝ Սփյուռքի զորաշարժին նվիրված խորհրդաժողովի առաջին օրվա քննարկումներից Ունենք անընդունելի իրավիճակ․ Եկեղեցին թիրախավորված է իշխանության ներկայացուցիչների կողմից․ Վեհափառ Արթուր Սարգսյանը կմնա տնային կալանքի տակ․ փաստաբան Ռեալը ցանկանում է վերադարձնել Կրոսին. Պատմական նշանակում Բունդեսլիգայում. գերմանական ակումբը գլխավորեց կին մարզիչ Հորմուզի նեղուցի շուրջ ԱՄՆ-Իրան բանակցությունները փակուղու մեջ են. Financial Times Թրամփը դեռ պատերազմի ճահճում է․ քաղաքագետ Հրադադարի և տարածաշրջանում տևական խաղաղության հետ կապված հույսերն առայժմ չեն արդարացվում․ Զաքարյան Գյումրիում բախվել են 2 «Mercedes»-ները, որոնցից մեկը բախվել է երկաթե սյանը․ կա վիրավոր Դպրոցից «քթոսկրերի կոտրվածք տեղաշարժով» ախտորոշմամբ ԲԿ է տեղափոխվել 17-ամյա աշակերտ Ե՛վ Նիկոլը, և՛ Օրբանը ամբողջովին տեղավորվում են spin dictator ժամանակակից քաղաքագիտական եզրույթի մեջ Խոշոր ավտովթար Երևանում․ ԱԺ-ի դիմաց բախվել են «Mercedes GLE 53» և «BYD»-ը․ կա վիրավոր Ծովագյուղ-Շորժա ավտոճանապարհին բախվել են 2 «Mercedes»-ները․ կա 4 վիրավոր Այսօր պետական ռեսուրսներին տիրապետողները հրաժարվել են մեր ուժի աղբյուրներից Սա պարզապես դիվանագիտական ձախողում չէ, այլ կառավարվող անորոշության սկիզբը. Դավիթ Անանյան Մի քանի նորություն և մեկ հարց. Արման Աբովյան Նոր մանրամասներ Իջևանի շենքերից մեկի տանիքում բռնկված հրդեհից
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 13-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի ավագանու անդամ Արմենակ Դանիելյանը Ապրիլի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Ապրիլի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 13-ին՝ ժամը 1։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Ջամալյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am