Կրկին օդանավերի մասին
Տրանսպորտի, կապի և ՏՏ նախարար Վահան Մարտիրոսյանը լրագրողների հետ զրույցում, խոսելով բաց երկնքի քաղաքականության մասին՝ ասաց. «Բաց երկնքի քաղաքականությունը ցանկացած ավիափոխադրողի առանց պայմանների թռիչքներ կազմակերպելու հնարավորություն է տալիս: Բաց երկնքի քաղաքականությունն արդեն ներդրված է Հայաստանում, հիմա պետք է փորձենք ավիաընկերություններին ներգրավել՝ Հայաստան թռիչքներ կազմակերպելու համար»: Ինչ վերաբերում է ռուսական «Պոբեդա» ընկերության՝ Երևան-Ռոստով չվերթը թանկության պատճառով չիրականացնելուն, նախարարը նշեց, որ Գյումրու օդնավակայանն ավելի լավ պայմաններ է առաջարկում, քանի որ այնտեղ չկա 10 հազար դրամ օդի տուրքը և այլ պայմաններ, որոնք դնում է «Զվարթնոցը»։ «Ավելի լա՞վ չի, որ զարգացնում ենք Գյումրու օդանավակայանը», - ասաց նախարարը։ Հարցին, ճի՞շտ չէր լինի հանել օդի տուրքը, նախարարը նշեց, որ դա իր խնդիրը չէ. ««Զվարթնոցի» ծառայությունների թանկ լինելու խնդրի վերաբերյալ քննարկումներ միշտ էլ ընթանում են»:
