Բիզնես էլ ունի,փող էլ
ՊԵԿ նախագահ Վարդան Հարությունյանը լրագրողների հետ զրույցում Խոսելով իր հայտարարագրած միլիոնների մասին՝ ասաց. «Ես բիզնես ունեցել եմ: Իմ ընտանիքը ունի՞՝ ունի՛: Իսկ ձեզ ո՞նց է թվում, եթե ես բիզնեսմեն եմ եղել՝ հաջողակ բիզնեսմեն 25 տարի, պետք է վաստակ չունենայի՞ այդ բիզնեսում: Եթե ես հաջողակ չլինեի, ուրեմն չէր լինի նաեւ այն, ինչ կար հայտարարագրում»: Հարցին ՝ Դուք երկար ժամանակ չեք համաձայնել դառնալ ՊԵԿ նախագահ, ինչո՞ւ: Նա պատասխանեց. «Նման բան չկա»: Հոկտեմբերի 8-ին պաշտոնը ստանձնելու առթիվ ՊԵԿ նախագահը էթիկայի հանձնաժողովին էր ներկայացրել իր գույքի և ֆինանսական միջոցների վերաբերյալ հայտարարագիրը, որի համաձայն այդ օրվա դրությամբ Վ. Հարությունյանն ունեցել է 123 մլն դրամ եկամուտ, որը գոյացել է աշխատավարձից և 121,640 դոլար՝ տրված փոխառությունների դիմաց ստացված տոկոսներից: Նա իր հաշվին ունեցել է մոտ 46 մլն դրամ, 54 հազար 105 դոլար և 110 եվրո:
