Երբ տնտեսական ռազմավարություն են հռչակում բիոզուգարանները
ԱԺ ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը՝ ԱԺ-ում Տնտեսական հարցերով հանձնաժողովում պետական բյուջեի տնտեսական բլոկի քննարկման ժամանակ հայտարարեց,որ տնտեսության ներկա վիճակի պատասխանատուն Տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը չէ,քանի որ Հայաստանի տնտեսությունը վատթար վիճակում էր նաև երեկ:Տիկին Զոհրաբյանի փոխանցմամբ մեր տնտեսությունը այս վիճակում էր, երբ որ երկրի տնտեսական ռազմավարություն հռչակվեցին բիոզուգարանները.«Մեր տնտեսությունը այս վիճակում էր, երբ որ հայտարարվեց մոնոպոլիայի և ստվերի դեմ պայքար, բայց մենք չենք կարողանում ստվերն ու մոնոպոլիան գտնել:Հայաստանը տնտեսական վատ ցուցանիշներ է արձանագրել, երբ կառավարության դիզայնի արդյունքում պարզվեց, որ օլիգարխ-նախարարներ ԱՄՆ-ում մի քանի միլիոն արժողությամբ հսկայական վիլլաներ ունեն»։ Նաիրա Զոհրաբյանը Սուրեն Կարայանին հարցրեց. «Չե՞ք կարծում, որ նա Ռոքվելլերի թոռը չի եղել, երկրի ռեսուրսների հաշվին է եղել օլիգարխացումը, հարստացումը։ Բացի այդ՝ Հայաստանում ներդրումներ անել ցանկացողներին բարձր օղակներից հարց է տրվել՝ բա մենք ի՞նչ ենք ունենալու, արդյո՞ք հիմա էդ հարցը չի՞ տրվելու։ Չե՞ք կարծում, որ քանի դեռ մեր երկրում չի գործում պատասխանատվության մեխանիզմ, ամեն ինչ լինելու է առ ոչինչ։ «Այսուհետ, եթե կլինի մի դեպք, երբ որևէ ներդրող կգա Հայաստան կամ գործում է Հայաստանում, և որևիցե մեկը կգա նման բան կասի, որևէ նման դեպք կլինի, մենք պատրաստ ենք լիարժեք լուծել։ Բացառվելու են այդ մոտեցումները»,-պատասխանեց Տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը:
