«Երկու բանի նախարար եք, երկուսն էլ չկա». Արամ Մանուկյանը՝Սուրեն Կարայանին

ԱԺ տնտեսական եւ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի հանձնաժողովների համատեղ նիստում քննարկվեց մի շարք ոլորտների 2017-ի բյուջեի նախագիծը: ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Արամ Մանուկյանին չեն համոզում առաջիկայում տնտեսական լուրջ զարգացումների մասին Տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանի խոսքերը։ «Դուք նախարար եք տնտեսական զարգացման և ներդրումների, մի բանի, որ երկուսն էլ չկա։ Դրա համար նախանձում եմ ձեր համարձակությանը, որ որոշել եք ղեկավարել այս նախարարությունը»,- ասաց Արամ Մանուկյանը։ Ընդդիմադիր պատգամավորը Սուրեն Կարայանից փորձեց ճշտել՝ ինչո՞ւ են վերջին տարիներին Հայաստանում ներդրումները երկու անգամ նվազել։ Արամ Մանուկյանը կարևոր համարեց ներկա տնտեսական իրավիճակի գնահատումը և ախտորոշումը։ Նա այսպիսի հարց ուղղեց նախարարին. «Ձեր համարձակությունը չի հերիքում ասելու այսօրվա իրական վիճակը։ Հայաստանում հայաստանցիների գումարը պաշտպանված չէ և դուրս է հոսում, ինչո՞ւ ուրիշը դրսից պետք է գումար բերի ներս»։ Նա համեմատեց հարեւանների հետ. «Միայն Թուրքիան միայն Ադրբեջանում, միայն Վրաստանում ներդրումներ է անում ավելի շատ, քան բոլորը միասին՝ ՀՀ-ում: Միայն Իրանը Ադրբեջանում ունի այնքան պրոյեկտներ, այնքան գումար է ներդնում, որ ամբողջ աշխարհը Հայաստանում այդքան չի ներդնում, այն էլ՝ երբ Իրանը ՀՀ-ի ռազմավարական հարեւանն է: Միայն Վրաստանը Մետաքսի ճանապարհի համար բերել է պրոյեկտ 42 մլրդ դոլարի, բա դո՞ւք ինչ եք անում: Վրաստանը 6 մլն այս տարի տուրիստ բերեց, ամեն տուրիստը ռեկլամ է, ներդրումների միջոց է: Հայաստանի մշակո՞ւյթն է թույլ, քիչ, ոչ արժեքավոր, որ Վրաստանից այսքան հետ ենք: Որտե՞ղ է ձեր ռազմավարությունը, որ ասում եք՝ գրավիչ է լինելու, որ մարդը գա, ուրախանա, գումար բերի: Հակառակն է՝ մեր բիզնեսը փախնում է ՌԴ, Վրաստան, 1,5 մլրդ տարեկան փախնում է դուրս: Կարո՞ղ եք կանգնեցնել, կանգնեցրեք եղածը, մեծ բաներ մի ասեք: Ո՞րն է ձեր կոնկրետ ռազմավարությունը, քայլերը, որ ձեր ասածը դառնա իրականություն»: Սուրեն Կարայանն ի պատասխան ասաց, որ իրենք խնդիր չունեն ներկա իրավիճակը չգնահատելու։ Կառավարությունը հայտարարել է, որ տնտեսական իրավիճակի լուրջ ախտորոշում պետք է տա։ «Ներկայումս մենք այդ գործընթացի մեջ ենք »։ Նա ասաց, որ պետք է քայլեր անեն, որ ուղղեն իրավիճակը: Մանրամասները պատրաստ է ներկայացնել խորհրդարանական լսումների ժամանակ. «Մենք խնդիր չունենք, որ համարձակ չենք, որ չկարողանանք գնահատել այն իրավիճակը, որն այսօր կա»:

դիտվել է 31 անգամ
Լրահոս
Քննարկել ենք հարցեր, որոնք վերաբերում են մեր երկրի անվտանգությանն ու ապագային. պատգամավոր Երասխի ճանապարհին «Hyundai»-ն կողաշրջված հայտնվել է դաշտում․ վիրավորներից մեկին տեղափոխել են Երևան Խնդիրները միայն ՀՀ քաղաքացիներինը չեն, ողջ հայ ժողովրդինն են և պահանջում են համազգային ջանքեր Մխչյանում բախվել են «Nissan X-Trail»-ը և «Լադա»-ն․ 3 վիրավորներից մեկը անչափահաս է Կարևոր շեշտադրումներ՝ Սփյուռքի զորաշարժին նվիրված խորհրդաժողովի առաջին օրվա քննարկումներից Ունենք անընդունելի իրավիճակ․ Եկեղեցին թիրախավորված է իշխանության ներկայացուցիչների կողմից․ Վեհափառ Արթուր Սարգսյանը կմնա տնային կալանքի տակ․ փաստաբան Ռեալը ցանկանում է վերադարձնել Կրոսին. Պատմական նշանակում Բունդեսլիգայում. գերմանական ակումբը գլխավորեց կին մարզիչ Հորմուզի նեղուցի շուրջ ԱՄՆ-Իրան բանակցությունները փակուղու մեջ են. Financial Times Թրամփը դեռ պատերազմի ճահճում է․ քաղաքագետ Հրադադարի և տարածաշրջանում տևական խաղաղության հետ կապված հույսերն առայժմ չեն արդարացվում․ Զաքարյան Գյումրիում բախվել են 2 «Mercedes»-ները, որոնցից մեկը բախվել է երկաթե սյանը․ կա վիրավոր Դպրոցից «քթոսկրերի կոտրվածք տեղաշարժով» ախտորոշմամբ ԲԿ է տեղափոխվել 17-ամյա աշակերտ Ե՛վ Նիկոլը, և՛ Օրբանը ամբողջովին տեղավորվում են spin dictator ժամանակակից քաղաքագիտական եզրույթի մեջ Խոշոր ավտովթար Երևանում․ ԱԺ-ի դիմաց բախվել են «Mercedes GLE 53» և «BYD»-ը․ կա վիրավոր Ծովագյուղ-Շորժա ավտոճանապարհին բախվել են 2 «Mercedes»-ները․ կա 4 վիրավոր Այսօր պետական ռեսուրսներին տիրապետողները հրաժարվել են մեր ուժի աղբյուրներից Սա պարզապես դիվանագիտական ձախողում չէ, այլ կառավարվող անորոշության սկիզբը. Դավիթ Անանյան Մի քանի նորություն և մեկ հարց. Արման Աբովյան Նոր մանրամասներ Իջևանի շենքերից մեկի տանիքում բռնկված հրդեհից
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 13-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի ավագանու անդամ Արմենակ Դանիելյանը Ապրիլի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Ապրիլի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 13-ին՝ ժամը 1։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Ջամալյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am