«Հելնում են շալակս արդեն».ԱԺ-ում թեժ էր
Այսօր ԱԺ-ում հաջորդ տարվա բյուջեի նախագծի քննարկումների ընթացքում տրանսպորտի և կապի ոլորտի ներկայացման ժամանակ ,երբ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը խոսում էր Հյուսիս-Հարավի Աշտարակ-Արտաշատ հատվածի մասին, որտեղ տեղ-տեղ ճանապարհը փակ է և 1-2 զոհեր են եղել ճանապարհին բախվելու պատճառով , տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանը բարձր տոնով կոչ արեց հարցը տալ, ոչ թե ճանապարհային կանոններ քնարկել: «Հանգիստ, հանգիստ»,- հորդորեց Ա.Մանուկյանը: «Ես հանգիստ եմ»,- նկատեց Այվազյանը և հավելեց. «Դու մի արձագանքի, ոնց որ կռիվ ման գա»: «Մի՛ խանգարի, ասում եմ»,- իր հերթին ասաց Մանուկյանը: «Լսի, դու չես որոշողը ես խանգարեմ, թե չխանգարեմ: Ստեղ քեզի համար խանգարող չեմ նստած, հանձնաժողովի ղեկավար ա,հելնում են շալակս արդեն: Բյուջեի վերաբեյալ հարցդ տուր»,- հայտարարեց Այվազյանը:
