Ինչ եք անում,որ ներդրումներ գան Հայաստան.Խոսրով Հարությունյան
ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Խոսրով Հարությունյանը Տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանին հարց ուղղեց,թե իսկ ի՞նչ է անում Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունը, որ նոր ներդրումներ գան Հայաստան, տնտեսությունն էլ լինի ավելի մրցունակ։ «Փորձելու ենք Հայաստանի դիրքը 4 կետով բարձրացնել Համաշխարհային բանկի Doing Buisness-ի վարկանիշում։ Որպեսզի ներդրումները հոսեն Հայաստանի Հանրապետություն, մենք պետք է մեր օրենսդրությունը դարձնենք պարզ և մատչելի, ստեղծենք ինստիտուցիոնալ ներդրումների պաշպանության ինստիտուտ, որը ներդրումներ իրականացնողների համար խթանող գործիքներից է։ Մեր երկրում պետք է զարգացնենք օժանդակող ֆինանսական գործիքակազմը, որոնք տարածաշրջանի մյուս երկրներում առկա են, սակայն ՀՀ-ում դեռ առկա չէ կամ էլ գործում է ոչ լիարժեք։ Ներդրողների համար կարևոր է, որ իր ներդրումները լինեն տնտեսապես արդարացված։ Դրա համար մենք պետք է լուրջ վերանայումներ իրականացնեք հարկային և մյուս օրենքների մեջ»,-պատասխանեց Կարայանը և պնդեց՝ լուրջ աշխատանքներ են տանում որպեսզի արտահանման շուկաների դիվերսիֆիկացում տեղի ունենա։ Հայաստանը նաև պետք է ակտիվորեն աշխատի Եվրամիության և Իրանի շուկաներ դուրս գալու համար։
