Խոշոր ավտովթար Տավուշի մարզում
Երեկ՝ նոյեմբերի 5-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում: Ժամը 16:20-ի սահմաններում Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի 113 –րդ կմ հատվածում բախվել են Երևան քաղաքի Գալշոյան փողոցի բնակիչ, 31-ամյա Դավիթ Ծատուրյանի վարած ЗИЛ 130 մակնիշի 34 BT 827 համարանիշի և Դովեղ գյուղի բնակիչ, 29-ամյա Վարդան Հակոբյանի վարած ВАЗ 2106 մակնիշի 15 ԼՍ 283 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 06-ի վարորդ Վ. Հակոբյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Իջևանի բժշկական կենտրոն: Նրան ավտոմեքենայից դուրս են բերել Դիլիջանի փրկարարները՝ քաղաքացիների օգնությամբ մեծ դժվարությամբ, քանի որ բախումից հետո նա հարվածել էր երկաթբետոնե արգելապատնեշին: Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի 2-րդ դասակի աշխատակիցները՝ դասակի հրամանատարի գլխավորությամբ: Վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Արշակ Գրիգորյանը տեղեկությունը փոխանցել է ոստիկանության Դիլիջանի բաժին, որտեղից ժամանել է հետաքննիչը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Ֆոտոլրագրոը հայտնում է նաև, որ օպերատիվ են գործել նաև բժշիշկները, ովքեր նախ տեղում են առաջին օգնությունը ցուցաբերել վիրավորին ու հետո տեղափոխել հիվանդանոց: Վիրավորին հիվանդանոց տեղափոխելուց հետո փրկարարները փակել են գազաբալոններն ու կատարել ճանապարհի լվացման աշխատանքներ:
