ՆԱՏՕ-ի Վարշավյան գագաթաժողովի որոշումները նոր թափ կհաղորդե՞ն անվտանգության ոլորտում Հայաստան-Վրաստան հարաբերություններին
Վարշավայի գագաթաժողովում որդեգրելով Ռուսաստանի հետ երկխոսության ու զսպման ռազմավարություն՝ Հյուսիսատլանտյան դաշինքը (ՆԱՏՕ) հանդես եկավ Ուկրաինայի և Վրաստանի (արևմտամետ կողմնորոշումով գործընկերներ, որոնք ամենաշատն են տուժել Մոսկվայի ապակառուցողական դիրքորոշումից) աջակցությանն ուղղված ընդգրկուն նախաձեռնությամբ: Դաշինքն այս հավակնորդների ռազմական կարողությունները թե՛ ՆԱՏՕ-ի չափանիշներին համապատասխանեցնելու և թե՛ նրանց պաշտպանունակությունն ու օպերատիվ պատրաստվածությունը խթանելու ջանքեր է գործադրել, որի նպատակը նրանց սպառնացող հնարավոր ագրեսիան չափազանց թանկ, դրանով իսկ արժեզուրկ դարձնելն է: Ուկրաինայի և Վրաստանի կայունությունն ու ինքնիշխանությունն ամրապնդելու ուղղությամբ ՆԱՏՕ-ի գործադրած ջանքերը տեսականորեն կարող են համատեղ ռազմական ծրագրերում երկրորդային գործընկերներ Հայաստանի և Ադրբեջանի ներգրավման հնարավորություն ընձեռել: Թե՛ դաշնակիցների և թե՛ գործընկերների փոխշաղկապված (կոհերենտ) դերակատարմամբ ինտեգրված ուժ դարփնելու Դաշինքի փնտրտուքը հավանական է, որ Երևանին խրախուսի ՆԱՏՕ-ի հովանու ներքո Թբիլիսիի հետ անվտանգության հարցերով համագործակցության հարթակ ստեղծել՝ որպես Հայաստանի ինքնիշխանության ամրապնդման միջոց: Մասնավորապես, Երևանի վրա կարող է տարածվել ՆԱՏՕ-ի Փոխգործակցության նախաձեռնության շրջանակներում (Partnership Interoperability Initiative (IPI) Վրաստանին առաջարկված Ընդլայնված հնարավորությունների գործընկերությունը (the Enhanced Opportunities (EO) partnership), ինչն ուժեղացնում է Դաշինքի համար նրա քաղաքական և ռազմական նշանակությունը: Ի հավելումն՝ Սև ծովում ՆԱՏՕ-ի համար Թբիլիսիի հարաճուն գործառնական դերը կարող է նոր թափ հաղորդել Երևանին՝ իր անվտանգության առաջնայնությունները բազմազանեցնելու և Վրաստանի հետ վստահելի ռազմավարական կապեր ամրապնդելու շնորհիվ Ռուսաստանից գերկախվածությունը վերահավասարակշռելու համար: Գրեթե միաժամանակ վերջերս Լեվան Իզորիան և Վիգեն Սարգսյանը համապատասխանաբար նշանակվեցին Վրաստանի և Հայաստանի պաշտպանության նախարարներ: Ակնհայտորեն երկուսն էլ մտադիր են խորացնել ՆԱՏՕ-ի հետ համագործակցությունը՝ միաժամանակ խթանելով Թբիլիսիի և Երևանի միջև երկկողմ քաղաքական-ռազմական համագործակցության նոր պարադիգման: Վարշավայում ՆԱՏՕ-ի գագաթաժողովի ընթացքում ընդունված որոշումները, որոնք վերափոխեցին Վրաստանի հետ Դաշինքի հարաբերությունների շրջանակը, հայ-վրացական ռազմավարական մերձեցման նախադրյալների համար հեռանկարային կատալիզատոր էին: Այն, մասնավորապես, ծանրակշիռ հենք ապահովեց Վրաստանի պաշտպանական կարողությունների զարգացման գործում բազմակողմանի ներգրավման համար՝ ՆԱՏՕ-Վրաստան ամբողջացած շրջանակը տեղափոխելով առավել կատարելագործված փուլ: Ի սկզբանե 2014թ. Ուելսյան գագաթաժողովում մի շարք նոր նախագծեր հավանության արժանացնելուց հետո ՆԱՏՕ-Վրաստան շրջանակն այդ ժամանակից ի վեր փոխակերպվել է ավելի ներառական և ընդլայնված հարաբերության, որում Վրաստանն ընդգրկված է թե՛ ՆԱՏՕ-ի անդամ երկրների և թե՛ գործընկերների համար նախատեսված ընդհանուր գործունեության մեջ: Ավելի առաջ գնալով՝ Վարշավայի գագաթաժողովը Վրաստանի համար ուղի հարթեց իրեն դիրքավորելու որպես տարածաշրջանային այլ համագործակցությունները դյուրացնելուն ուղղված որոշակի հարթակ՝ օրինակ, Հայաստանին և Ադրբեջանին հնարավորություն ընձեռելով ՆԱՏՕ-ի հետ իրենց փոխազդեցություններն աշխատանքային ռեժիմի մեջ դնել արդեն իսկ գործարկված հնարավորությունների շնորհիվ: Մինչ օրս Դաշինքի կողմից Վրաստանի համար հավանության արժանացած ամենաարժեքավոր մեխանիզմը ՆԱՏՕ-Վրաստան Հիմնական փաթեթն (Substantial NATO-Georgia Package (SNGP)) է՝ բազմատեսակ աշխատանքային գործիքակազմը, որը միտված է ուժեղացնելու Վրաստանի պաշտպանական կարողություններն ու խթանելու ՆԱՏՕ-ի անդամների հետ նրա փոխգործակցությունը: Ուսումնական վարժանքների ու ուսուցանման, ինչպես նաև խորհրդատվության և կապերի միջոցով այդ նպատակներին հասնելու համար Դաշինքը ծրագրավորել և 2015թ. օգոստոսին Քրթսանիսիի ռազմաբազայում գործարկել է ՆԱՏՕ-Վրաստան Համատեղ վարժանքների և գնահատման կենտրոնը (NATO-Georgia Joint Training and Evaluation Center (JTEC))՝ որպես ՆԱՏՕ-Վրաստան Հիմնական փաթեթի առանցքային տարր: Բացի այդ Պաշտպանական կարողությունների նախաձեռնության (Defence Capacity Building Initiative) ձևաչափը վերջերս բացված Պաշտպանական հանրակարգերի զարգացման դպրոցի (Defence Institution Building School (DIBS)) հետ համատեղ հանդիսանում է ՆԱՏՕ-ի՝ Վրաստանի պաշտպանունակությանն ուղղված շոշափելի աջակցության հիմնաքարը: Եվ, որ ամենակարևորն է, վրացական ստորաբաժանումները Դաշինքի ընդհանուր անվտանգության մարտահրավերների շրջանակում գնալով ավելի շատ են ներգրավվում ՆԱՏՕ-ի Արագ արձագանքման ուժերի (NATO Response Force) կազմում, ինչպես նաև ԱՄՆ-ի կողմից ֆինանսավորված ինը վարժանքները, որոնց վրացական զորքերն ամեն տարի մասնակցում են: ՆԱՏՕ/ԱՄՆ զորավարժությունների հետ կապված՝ Վարշավայում ՆԱՏՕ-ի գագաթաժողովի ժամանակ ընդունված կոմյունիկեի 101-րդ կետը վերահաստատեց, որ Դաշինքն «այլ գործընկերների ընդլայնված հնարավորություններ առաջարկելու հարցը պատրաստ է դիտարկել այնքանով, որքանով նրանց ներդրումներն ու շահերն են երաշխավորում»: Տարբեր տարածաշրջաններում ՆԱՏՕ-ի գործընկերների միջև տարածաշրջանային համագործակցության և հավաքական անվտանգության կառուցումը մշտապես առաջնային նշանակություն է ունեցել Դաշինքի համար: Այս առումով ընդլայնված տարածաշրջանում ռազմական և քաղաքական նոր միտումները հավանաբար Դաշինքին կխթանեն՝ աջակցելու Վրաստանի հետ ամուր պաշտպանական կապեր հաստատելու Հայաստանի և Ադրբեջանի ջանքերը: Մեկ այլ փաստարկ, որը պաշտպանության ոլորտում Վրաստանի համար գրավիչ է դարձնում Հայաստանի հետ համագործակցությունը, մի կողմից՝ վերջինիս Ռուսաստանի նետած մարտահրավերը մեղմելու նրա մտադրությունն է ՝ դյուրին դարձնելով Հայաստանի և Արևմուտքի միջև ինտեգրման վերսկսումը: Միևնույն ժամանակ, ներկայումս Թբիլիսին պաշտպանության ոլորտում եռակողմ ձևաչափով հարաբերություններ է զարգացնում Թուրքիայի և Ադրբեջանի հետ՝ հիմնվելով Տրապիզոնի 2010թ. Հռչակագրի վրա: Այնուամենայնիվ, իր պաշտպանության քաղաքականության մեջ այս ձեռքբերումը փոխլրացնելու համար Թբիլիսին կնախընտրեր հավասարակշռել վրացական քաղաքականության վրա թուրք-ադրբեջանական տանդեմի աճող ազդեցությունը՝ վերախթանելով համագործակցությունը Հայաստանի հետ: Չնայած Վրաստանն ու Հայաստանն արդյունավետ կերպով զարգացնում են իրենց տնտեսական և մարդկային հարաբերությունները՝ 2016թ. տարեսկզբին Վրաստանի պաշտպանության նախկին նախարար Թինաթին Խիդաշելին պարզաբանեց, որ Վրաստանը և Հայաստանը զուրկ են ռազմավարական կապերից՝ անվտանգության վերաբերյալ իրենց ամբողջովին տարբեր հայացքների պատճառով: Հայաստան-Վրաստան հարաբերությունները բնութագրվել են որպես «ավանդական», ինչը դիվանագիտական մեկնաբանությամբ հաճախ նշանակում է տարբեր ոլորտներում թերի և ոչ լիարժեք համագործակցություն: Մյուս կողմից, Վարշավայի գագաթաժողովից առաջ Թինաթին Խիդաշելին 2016թ. մայիսին իր ադրբեջանցի գործընկերոջ հետ պաշտոնական հանդիպման ժամանակ Ադրբեջանին հրավիրեց մասնակցելու Ազնիվ գործընկեր անվամբ ՆԱՏՕ-ի հաջորդ բազմազգ վարժանքներին, որոնք պլանավորված են 2017թ.: Համանմանորեն հաղորդվել է, որ Վրաստանը և Ադրբեջանը խորհրդակցություններ կսկսեն, որոնց նպատակը մինչև 2016թ. տարեվերջ ընդհանուր շահերի ու մեխանիզմների բացահայտումն է՝ էներգետիկ հաղորդակցությունների և ենթակառուցվածքների ապահովման բնագավառում համագործակցելու նպատակով: Ի հակառակ ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիայի և անդամ չհանդիսացող Ադրբեջանի հետ ռազմավարական հարաբերությունների դինամիկայի՝ Վրաստանը զգուշավորություն ցուցաբերեց անվտանգության և պաշտպանության համատեքստում Հայաստանի հետ համագործակցելու հարցում: ՆԱՏՕ-ի և Ռուսաստանի միջև մրցակցության աճը կշարունակի սաստկացնել հայ-վրացական քաղաքական հարաբերությունների պրկվածությունը, եթե հետագա բարդացումները կանխող և վստահելի համագործակցության ուղի ծնող որոշակի քայլեր չձեռնարկվեն: Զարմանալի չէ, որ Հայաստանին և Վրաստանին պաշտպանության ոլորտում խոր հարաբերություններից հետ պահող հիմնական խոչընդոտը Հայաստանի անդամակցությունն է Ռուսաստանի կողմից ղեկավարվող Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը (ՀԱՊԿ): Այդուհանդերձ, Հայաստանը ՀԱՊԿ միակ երկիրն է, որին հաջողվել է կայուն և կառուցվածքային հարաբերություն զարգացնել ՆԱՏՕ-ի հետ: Հայաստանը ներգրավվել է ՆԱՏՕ-ի Համագործակցություն հանուն խաղաղության (PfP) ծրագրի շրջանակում և 2004թ. սկսած իրականացրել Անհատական գործընկերության գործողությունների ծրագրի (IPAP) չորս փուլերը: Սակայն 2008թ. ռուս-վրացական հակամարտությունից հետո Երևանը և Թբիլիսին պաշտոնապես բևեռացան իրենց ազգային սպառնալիքները քննելու և ճանաչելու հարցում, ինչը կարող էր խթանել երկու ժողովուրդների միջև անվտանգության բնագավառում խոր համագործակցությունը: Մասնավորապես, մինչ Ռուսաստանը Վրաստանի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության սպառնալիքի և վտանգի հիմնական աղբյուրն է, հայկական կողմի տեսանկյունից Մոսկվան դիտարկվում է որպես լիիրավ դաշնակից: Անկասկած, ռուսական 102-րդ ռազմաբազան Հայաստանի վարած քաղաքականության վրա Մոսկվայի աճող ռազմա-քաղաքական ազդեցության հետ մեկտեղ, որպես մեկ ամբողջություն, թվում է, թե այն առանցքային հիմնավորումն է, որի համար էլ ՆԱՏՕ-ի անդամ երկրներն անորոշ դիրքորոշում են որդեգրում Հայաստանի հետ անվտանգության ամուր հարաբերություններ հետապնդելու հարցում: Դաշնակիցներից շատերի, ներառյալ Վրաստանի և Ուկրաինայի աչքերով, ռազմավարական հարաբերությունների տեսանկյունից Հայաստանը որոշակիորեն անվստահելի է դիտարկվում՝ այն տրամաբանական մտահոգությամբ, որ Ռուսաստանը Հայաստանի քաղաքականությանը միջամտելու պոտենցիալ հնարավորություն ունի: Թե ինչու է Թբիլիսին անվստահ, որոշ իմաստով նաև՝ չտրամադրված ՆԱՏՕ-ի կողմից Վրաստանում իրականացվող նախաձեռնությունների շրջանակներում Հայաստանի հետ պաշտպանության ոլորտում համագործակցելու հարցում, պատճառը տարածաշրջանում պուտինյան վարչակազմի ծրագրերի նկատմամբ Հայաստանի իշխանությունների ենթակայական դիրքորոշումն է: Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը, ինչպես նաև արտգործնախարարը և պաշտպանության նախարարը մասնակցեցին ՆԱՏՕ-ի վերջին գագաթաժողովներին և վստահեցրին, որ Հայաստանը հանձնառու է Աֆղանստանի «Վճռական աջակցությանը» նպաստելու հարցում: Սակայն Մոսկվայի պարտադրողական դիվանագիտության և Հայաստանի արտաքին քաղաքականության լիակատար խառնաշփոթի միջև ամրապնդվող սիներգիան վերջինիս դարձրել են նպատակազուրկ՝ իր հիմնական ազգային շահերը սպասարկելու առումով, հարաճուն կերպով պետությանը խոցելի դարձնելով Ռուսաստանի հետ հարաբերություններում: Մեկ այլ անբարենպաստ գործոն կա, որը խոչընդոտում է ՆԱՏՕ-ի հովանու ներքո հայ-վրացական ռազմավարական ներգրավվածությանը: Դա Հայաստանում իր ռազմական կարողությունները բարելավելու Կրեմլի հետևողական ջանքերն է՝ ամրապնդելով և խրամապատելով իր ռազմավարական ներկայությունն այնտեղ: Դրա ապացույցը հայ-ռուսական միացյալ հակաօդային պաշտպանության համակարգը և ցամաքային զորամիավորումներն են, որոնք ունակ են վատթարացնել ՆԱՏՕ-ի և Վրաստանի հետ Հայաստանի գրեթե «պաղած» կապերը՝ չնշելով, որ այն կարող է սրել քաղաքական իրավիճակը Հայաստանի շուրջ: Հայաստանի վերաբերյալ ռուսական դիպաշարն ընթացքի մեջ է դեպի ընտրված թիրախները՝ սահմանափակել, իսկ այնուհետև երկարաժամկետ պարալիզացնել Հայաստանի պաշտպանության նախարարության՝ ինքնուրույնաբար քաղաքականություն վարելու ունակությունները և երկիրը տանել Արևմուտքի հետ ռազմաքաղաքական առճակատման: Նաև արծարծվում է
