Դաշնակցական մարզպետը դիմում է ապօրինության

Hayeli.am-ին իր ընթերցողներին արդեն տեղեկացրել է,որ Արագածոտնի դաշնակցական մարզպետ Գաբրիել Գյոզալյանը դաշնակցականապատում է մարզը անգամ կրթական հաստատությունների հաշվին։  Աղձք գյուղում դպրոցի տնօրենին ազատել են աշխատանքից,  Փարպի գյուղից մարդ են բերել ու նշանակել ժամանակավոր պաշտոնակատար։ Մարզպետի քայլը դժգոհություն է առաջացրել դպրոցական կոլեկտիվում։ Մեզ հետ զրույցում Արագածոտնի  Աղձք գյուղի դպրոցի արդեն նախկին տնօրեն Հարություն Սուքիասյանը նշեց, որ 4 օր առաջ իրեն կանչել են մարզպետարան և տեղեկացրել,  որ ազատված է աշխատանքից. «Ես վիրավորված եմ մեր մարզպետից, իսկ վիրավորված մարդն ամեն ինչի էլ ընդունակ է,  կարող է ջղայնանալ, ընդվզել, աչքերը կլորացնել: Այս նոր մարզպետից մասին ոչ մի բան էլ չեմ կարող ասել, ոչ մի կարծիք չունեմ նրա մասին, երբեք նրա հետ չեմ հանդիպել. մեր առաջին հանդիպումը չորս օր առաջ էր»: Պարզվում է օր Սերժ Սարգսյանը ինձ պարգևատրել է որպես լավագույն ուսուցիչ,  բայց սխալվել է: Մեր դիտարկմանը, թե Ձեզ քննադատում են այն բանի համար, որ  հարազատ-բարեկամների եք ընդունել դպրոցում աշխատանքի, Հարություն Սուքիասյանը պատասխանեց. «Ես ոչ մի բարեկամ էլ չունեմ մեր դպրոցում աշխատող: Մեր ընտանիքից ես, կինս, որդիս ու հարսս ենք  աշխատում դպրոցում, ի դեպ հարսս աշխատում էր դպրոցում նախքան իմ տուն հարս գալը: Այնպես որ այդ քննադատությունները իրականությանը չեն համապատասխանում»: Խոսելով դպրոցի նոր ժամանակավոր պաշտանակատար տնօրենի մասին՝ Սուքիասյանը հայտնեց, որ այժմ դպրոցը ղեկավարում է մարզպետի կողմից նշանակված մի անձ, ով անգամ չունի  ուսումնական հաստատությունում ղեկավարի իրավունքի հավաստագիր. «Ես Գաբրիել Գյոզալյանին տեղեկացրեցի, որ նոր տնօրենն այդ հավաստագիրը չունի, ինչպես կարող է դպրոց ղեկավարել, վերջինս էլ պատասխանեց՝  չունի, կունենա»:

դիտվել է 24 անգամ
Լրահոս
Քննարկել ենք հարցեր, որոնք վերաբերում են մեր երկրի անվտանգությանն ու ապագային. պատգամավոր Երասխի ճանապարհին «Hyundai»-ն կողաշրջված հայտնվել է դաշտում․ վիրավորներից մեկին տեղափոխել են Երևան Խնդիրները միայն ՀՀ քաղաքացիներինը չեն, ողջ հայ ժողովրդինն են և պահանջում են համազգային ջանքեր Մխչյանում բախվել են «Nissan X-Trail»-ը և «Լադա»-ն․ 3 վիրավորներից մեկը անչափահաս է Կարևոր շեշտադրումներ՝ Սփյուռքի զորաշարժին նվիրված խորհրդաժողովի առաջին օրվա քննարկումներից Ունենք անընդունելի իրավիճակ․ Եկեղեցին թիրախավորված է իշխանության ներկայացուցիչների կողմից․ Վեհափառ Արթուր Սարգսյանը կմնա տնային կալանքի տակ․ փաստաբան Ռեալը ցանկանում է վերադարձնել Կրոսին. Պատմական նշանակում Բունդեսլիգայում. գերմանական ակումբը գլխավորեց կին մարզիչ Հորմուզի նեղուցի շուրջ ԱՄՆ-Իրան բանակցությունները փակուղու մեջ են. Financial Times Թրամփը դեռ պատերազմի ճահճում է․ քաղաքագետ Հրադադարի և տարածաշրջանում տևական խաղաղության հետ կապված հույսերն առայժմ չեն արդարացվում․ Զաքարյան Գյումրիում բախվել են 2 «Mercedes»-ները, որոնցից մեկը բախվել է երկաթե սյանը․ կա վիրավոր Դպրոցից «քթոսկրերի կոտրվածք տեղաշարժով» ախտորոշմամբ ԲԿ է տեղափոխվել 17-ամյա աշակերտ Ե՛վ Նիկոլը, և՛ Օրբանը ամբողջովին տեղավորվում են spin dictator ժամանակակից քաղաքագիտական եզրույթի մեջ Խոշոր ավտովթար Երևանում․ ԱԺ-ի դիմաց բախվել են «Mercedes GLE 53» և «BYD»-ը․ կա վիրավոր Ծովագյուղ-Շորժա ավտոճանապարհին բախվել են 2 «Mercedes»-ները․ կա 4 վիրավոր Այսօր պետական ռեսուրսներին տիրապետողները հրաժարվել են մեր ուժի աղբյուրներից Սա պարզապես դիվանագիտական ձախողում չէ, այլ կառավարվող անորոշության սկիզբը. Դավիթ Անանյան Մի քանի նորություն և մեկ հարց. Արման Աբովյան Նոր մանրամասներ Իջևանի շենքերից մեկի տանիքում բռնկված հրդեհից
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 13-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի ավագանու անդամ Արմենակ Դանիելյանը Ապրիլի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Ապրիլի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 13-ին՝ ժամը 1։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Ջամալյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am