Այո, ուզում ենք աշխարհ շուռ տալ, կստացվի, թե ոչ՝ ժամանակը ցույց կտա. Արցախի Տիգրանակերտ բերդ-ամրոցում տված մամուլի ասուլիսին ասաց Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը՝ անդրադառնալով ՏՏ ոլորտի ներկայացուցիչների հետ հանդիպման իր հայտարարությանը:
«Ինչո՞ւ հենց տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը, որովհետև արդյունավետությունը շատ է, կտրուկ փոփոխություն անելու շանսը՝ մեծ»,- ասաց նա:
Վարչապետն օրինակ բերեց, թե գյուղատնտեսության ոլորտի համար երկար ու ծանր աշխատանք պետք է անեն և իհարկե գիտեն, որ գյուղատնտեսությունը ՀՆԱ-ի մեջ մեծ աճ ու կտրուկ փոփոխություն չի կարող տալ: « Իսկ ո՞ր ոլորտն է, որ կարող է ֆիշկա լինել, կտրուկ աճ տա՞լ, ոլորտներից մեկը դա է»,- ասաց նա:
ՏՏ ոլորտի ներկայացուցիչների հետ, ըստ Կարապետյանի, իրենց խոսակցությունն անավարտ մնաց և նա տեղեկացրեց, որ պայմանավորվել են երեքշաբթի ևս հանդիպել:
«Բիզնեսն ասում է, իրեն ինչ է պետք, որ ինքը հեղափոխություն անի, ինչ է ակնկալում, մենք էլ ասում ենք մեր ուժը, կարողությունները թույլ են տալիս, թե՝ չէ: Իրականում մենք շատ համարձակ առաջարկություն ենք արել, կադրերը կան, հիմա մենք պետք է հասկանանք, թե ինչպես կադրերի հետ համատեղ կառավարենք, ընդ որում՝ մենք պատրաստ ենք համատեղ կառավարել»,- ասաց նա:
Ապրիլի 13-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի ավագանու անդամ Արմենակ Դանիելյանը
Ապրիլի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը
Ապրիլի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Ապրիլի 13-ին՝ ժամը 1։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Ապրիլի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Ջամալյանը
Ապրիլի 10-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Ապրիլի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը
Ապրիլի 10-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Ապրիլի 9-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Ապրիլի 9-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը