Սպառողի՝ վարորդի համար ոչ մի տարբերություն, թե ում գրպանն են գնում գումարները

Երկու օր է՝ քննարկվում է Սերժ Սարգսյանի հանձնարարությունը՝ կապված «Սեքյուրիթի դրիմի» եւ «կարմիր գծերը» տնօրինող «Փարքինգ սիթի սերվիսի» հետ։ Հիշեցնենք՝ խոսքն այն մասին է, որ տարիներ շարունակ ճանապարհային երթեւեկության կանոնների խախտումներից գոյացող միջոցների ահռելի բաժինը՝ մոտ 70 տոկոսը, գնացել է մասնավոր կազմակերպություններին։ Այժմ ՀՀ նախագահի հրահանգով այդ ֆինանսական միջոցների տնօրինումը պետք է հանձնվի պետական սեկտորին։ Սպառողի՝ վարորդի համար ոչ մի տարբերություն, թե ում գրպանն է գնում տարբեր խարդախությունների, անտրամաբանական արագաչափ սարքերի միջոցով իրենից խլված գումարները։ Ճիշտ է՝ վճարողները նաեւ ասում են, որ «գոնե պետական բյուջե մտներ», բայց թալանը թալան է՝ ով ուզում է իրականացնի։ Տիգրան Քեյան՝ «Վարորդի ընկեր» ՀԿ նախագահ. «Ես դրական կարծիք ունեմ, որ այդ ընկերությունները պետք է տնօրինի պետությունը, որովհետեւ, երբ «Սեքյուրիթի դրիմն» էր տնօրինում, ինքը շահույթ ստանալու նպատակով ընկնում էր ամեն մի չնչին խախտման հետեւից, քանի որ դրանց տուգանքներից ինքը շահույթ էր ստանում։ Իսկ տվյալ պարագայում պետությունը կարող է այն թեթեւ խախտումները, որոնք վթարային իրավիճակ չեն ստեղծել, վտանգավոր չեն եղել, դրանց համար չտուգանել։ Այսինքն՝ այստեղ այլեւս տնտեսվարողի հետ բանակցության կարիք չի առաջանա։ Իսկ դա կլուծի այն խնդիրը, որ վարորդները դժգոհում են, թե դրանք ավելի շատ փող կորզելու համար են, ոչ թե անվտանգության»։ Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում

դիտվել է 7 անգամ
Լրահոս
Քննարկել ենք հարցեր, որոնք վերաբերում են մեր երկրի անվտանգությանն ու ապագային. պատգամավոր Երասխի ճանապարհին «Hyundai»-ն կողաշրջված հայտնվել է դաշտում․ վիրավորներից մեկին տեղափոխել են Երևան Խնդիրները միայն ՀՀ քաղաքացիներինը չեն, ողջ հայ ժողովրդինն են և պահանջում են համազգային ջանքեր Մխչյանում բախվել են «Nissan X-Trail»-ը և «Լադա»-ն․ 3 վիրավորներից մեկը անչափահաս է Կարևոր շեշտադրումներ՝ Սփյուռքի զորաշարժին նվիրված խորհրդաժողովի առաջին օրվա քննարկումներից Ունենք անընդունելի իրավիճակ․ Եկեղեցին թիրախավորված է իշխանության ներկայացուցիչների կողմից․ Վեհափառ Արթուր Սարգսյանը կմնա տնային կալանքի տակ․ փաստաբան Ռեալը ցանկանում է վերադարձնել Կրոսին. Պատմական նշանակում Բունդեսլիգայում. գերմանական ակումբը գլխավորեց կին մարզիչ Հորմուզի նեղուցի շուրջ ԱՄՆ-Իրան բանակցությունները փակուղու մեջ են. Financial Times Թրամփը դեռ պատերազմի ճահճում է․ քաղաքագետ Հրադադարի և տարածաշրջանում տևական խաղաղության հետ կապված հույսերն առայժմ չեն արդարացվում․ Զաքարյան Գյումրիում բախվել են 2 «Mercedes»-ները, որոնցից մեկը բախվել է երկաթե սյանը․ կա վիրավոր Դպրոցից «քթոսկրերի կոտրվածք տեղաշարժով» ախտորոշմամբ ԲԿ է տեղափոխվել 17-ամյա աշակերտ Ե՛վ Նիկոլը, և՛ Օրբանը ամբողջովին տեղավորվում են spin dictator ժամանակակից քաղաքագիտական եզրույթի մեջ Խոշոր ավտովթար Երևանում․ ԱԺ-ի դիմաց բախվել են «Mercedes GLE 53» և «BYD»-ը․ կա վիրավոր Ծովագյուղ-Շորժա ավտոճանապարհին բախվել են 2 «Mercedes»-ները․ կա 4 վիրավոր Այսօր պետական ռեսուրսներին տիրապետողները հրաժարվել են մեր ուժի աղբյուրներից Սա պարզապես դիվանագիտական ձախողում չէ, այլ կառավարվող անորոշության սկիզբը. Դավիթ Անանյան Մի քանի նորություն և մեկ հարց. Արման Աբովյան Նոր մանրամասներ Իջևանի շենքերից մեկի տանիքում բռնկված հրդեհից
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 13-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի ավագանու անդամ Արմենակ Դանիելյանը Ապրիլի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Ապրիլի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 13-ին՝ ժամը 1։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Ջամալյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am