Ինչն է շուռ տալիս իշխանությունը

Այն, ինչ այսօր տեղի է ունենում Հայաստանի իշխանության տարբեր գործողությունների տեսքով, որոնցում ակնհայտորեն գերակշռում է նախընտրական սոցիալական էֆեկտ ստանալու տրամաբանությունը, ամենևին բարեփոխում չէ: Եվ այստեղ հարցը բոլորովին այն չէ` հավատում ենք մենք, կամ որևէ մեկը հավատում է այդ փոփոխությունների, նոր քայլերի անկեղծությանը, երկարաժամկետությանը, թե ոչ: Այստեղ խնդիրը հենց բուն իրողություններն են, որոնք չենք կարող բարեփոխում համարել: Գազի և էլեկտրաէներգիայի գների նվազեցումը հիանալի է, ողջունելի: Նույն կերպ ողջունելի է նաև արագաչափերի, տեսախցիկների, կարմիր գծերի գումարները պետբյուջե ուղղելու որոշումը: Եվ նման որոշումները անկասկած ողջունելի են, այստեղ խնդիր չկա: Խնդիրը այն է, որ այս ամենը դեռևս բարեփոխում չէ, ամենևին բարեփոխում չէ: Այս ամենն ընդամենը ճգնաժամային կառավարում է, որ իրականացնում են Սերժ Սարգսյանն ու Կարեն Կարապետյանը իրավիճակի գահավիժումը կանգնեցնելու համար: Բարեփոխումը դա արագությունն է, պայմանական ասած` ոտքը գազի սեղմակին դնելը, առաջ շարժվելը, թափ հավաքելը, կամ ինչպես Կարեն Կարապետյանը ՏՏ ոլորտի ներկայացուցիչներին էր դիմել` «աշխարհը շուռ տալը»: Բանն այն է, որ ներկայումս անգամ Հայաստանը շուռ տալու մասին խոսք չկա, իսկ բարեփոխումը լինելու է հենց Հայաստանը շուռ տալը: Եթե Հայաստանը շուռ չի գալիս, ապա խոսք չի կարող լինել բարեփոխման մասին: Իշխանությունն առայժմ շուռ է տալիս ֆինանսական հոսքերը, իր այսպես ասած՝ մասնավոր գրպանից դրանք տեղափոխելով պետական գրպան: Էլի բան է, ինչպես կասեր ժողովուրդը, բայց բարեփոխում չէ, որովհետև բարեփոխումը ենթադրելու է համակարգային վերանայումներ ոչ միայն օրինականության, իշխանության կառույցների գործողություններում, այլ նաև այն արժեքներում, այն մշակութային ազդակներում, որ իշխանությունն իր կառավարման փիլիսոփայությամբ հաղորդում է հասարակությանը կամա, թե ակամա, ուղղակի, թե անուղղակի: Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում

դիտվել է 22 անգամ
Լրահոս
Քննարկել ենք հարցեր, որոնք վերաբերում են մեր երկրի անվտանգությանն ու ապագային. պատգամավոր Երասխի ճանապարհին «Hyundai»-ն կողաշրջված հայտնվել է դաշտում․ վիրավորներից մեկին տեղափոխել են Երևան Խնդիրները միայն ՀՀ քաղաքացիներինը չեն, ողջ հայ ժողովրդինն են և պահանջում են համազգային ջանքեր Մխչյանում բախվել են «Nissan X-Trail»-ը և «Լադա»-ն․ 3 վիրավորներից մեկը անչափահաս է Կարևոր շեշտադրումներ՝ Սփյուռքի զորաշարժին նվիրված խորհրդաժողովի առաջին օրվա քննարկումներից Ունենք անընդունելի իրավիճակ․ Եկեղեցին թիրախավորված է իշխանության ներկայացուցիչների կողմից․ Վեհափառ Արթուր Սարգսյանը կմնա տնային կալանքի տակ․ փաստաբան Ռեալը ցանկանում է վերադարձնել Կրոսին. Պատմական նշանակում Բունդեսլիգայում. գերմանական ակումբը գլխավորեց կին մարզիչ Հորմուզի նեղուցի շուրջ ԱՄՆ-Իրան բանակցությունները փակուղու մեջ են. Financial Times Թրամփը դեռ պատերազմի ճահճում է․ քաղաքագետ Հրադադարի և տարածաշրջանում տևական խաղաղության հետ կապված հույսերն առայժմ չեն արդարացվում․ Զաքարյան Գյումրիում բախվել են 2 «Mercedes»-ները, որոնցից մեկը բախվել է երկաթե սյանը․ կա վիրավոր Դպրոցից «քթոսկրերի կոտրվածք տեղաշարժով» ախտորոշմամբ ԲԿ է տեղափոխվել 17-ամյա աշակերտ Ե՛վ Նիկոլը, և՛ Օրբանը ամբողջովին տեղավորվում են spin dictator ժամանակակից քաղաքագիտական եզրույթի մեջ Խոշոր ավտովթար Երևանում․ ԱԺ-ի դիմաց բախվել են «Mercedes GLE 53» և «BYD»-ը․ կա վիրավոր Ծովագյուղ-Շորժա ավտոճանապարհին բախվել են 2 «Mercedes»-ները․ կա 4 վիրավոր Այսօր պետական ռեսուրսներին տիրապետողները հրաժարվել են մեր ուժի աղբյուրներից Սա պարզապես դիվանագիտական ձախողում չէ, այլ կառավարվող անորոշության սկիզբը. Դավիթ Անանյան Մի քանի նորություն և մեկ հարց. Արման Աբովյան Նոր մանրամասներ Իջևանի շենքերից մեկի տանիքում բռնկված հրդեհից
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 13-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի ավագանու անդամ Արմենակ Դանիելյանը Ապրիլի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Ապրիլի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 13-ին՝ ժամը 1։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Ջամալյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am