ՍԴ նախագահը Մոնումենտում շքեղ առանձնատուն ունի
«Հայկական Ժամանակի» տեղեկություններով՝ Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանը Մոնումենտում՝ Հաղթանակ զբոսայգու հարևանությամբ, Բաբայան փողոցում շքեղ առանձնատուն ունի։ Եվ այն վարձով է տրված Հայաստանում Ճապոնիայի դեսպանատանը։ Գ. Հարությունյանի և նրա կնոջ հայտարարագրերում թեև որևէ անշարժ գույք նշված չէ, բայց շրջակայքի բնակիչները պնդել են, որ այդ տունը հենց նրան է պատկանում։ Թերթին չի հաջողվել ՍԴ-ից այս տեղեկության վերաբերյալ որևէ մեկնաբանություն ստանալ։ ՍԴ լրատվական ծառայության ղեկավար Հովհաննես Պապիկյանը թերթի հետ զրույցում ասել է, թե ինքը նման տեղեկություն չունի։ Թերթը փորձել է մեկնաբանություն ստանալ նաև ՍԴ աշխատակազմի ղեկավար Առուշան Հակոբյանից։ Վերջինս նույնպես ասել է, թե ինքը նման տեղեկություն չունի, իսկ Գ. Հարությունյանի փաստաթղթերում որևէ սեփականություն նշված չէ։ Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։
