«Ամբողջ ՀՀԿ-ով աղերսում էինք, որ Կարեն Կարապետյանն անդամագրվի, բայց…». Գրիշա Սարգսյան
Այսօր Հայելի ակումբում լրագրողների հետ հանդիպման ժամանակ Ոստիկանների միջազգային ասոցիացիայի հայաստանյան գրասենյակի նախագահ, ոստիկանության նախկին աշխատակից, ոստիկանապետի նախկին օգնական Գրիշա Սարգսյանը, խոսելով վարչապետ Կարեն Կարապետյանի նշանակման մասին, նշեց. «Հարգում եմ նորանշանակ վարչապետին, բայց չմոռանանք, որ նա տասը տարի եղել է «Հայռուսգազարդ»-ի տնօրեն: Համարձակ տղա է, հարգում եմ նրա համարձակությունը»: Նա հիշեց Կարեն Կարապետյանի՝ Երեւանի քաղաքապետ եղած տարիները. «Երբ նշանակվեց, ամբողջ հանրապետական կուսակցությունով աղերսում էինք, որ անդամագրվի, բայց չանդամագրվեց: Դա ողջունելի է, ուրախ եմ, որ համարձակ քայլեր է կատարում, եթե չխանգարեն: Այս ամբողջը կարճ է տեւելու եւ արվում է 2017թ. ընտրությունների համար: Եթե նա կարողանար՝ հնարավորություն ունենար պատասխանատվության ենթարկել հարյուրավոր-միլիոնավոր դոլարներ թալանած պաշտոնյաներին, մենք կողջունեինք նրա քայլը»,-ասաց Գրիշա Սարգսյանը:
