«Այլ տարբերակ չունենք». Կարեն Կարապետյան

Վարչապետ Կարեն Կարապետյանը Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն աշխատանքային այցից առաջ Գորիսում հանդիպել է Սյունիքի մարզի համայնքների ղեկավարներին: Կառավարության ղեկավարը նշել է, որ հանդիպման հիմնական նպատակն է քննարկել մարզի խնդիրներն ու զարգացման հեռանկարները: «Մենք բոլորս պետք է գիտակցենք մի պարզ ճշմարտություն. մեր երկիրը, մեր տունը, մեր թատրոնը, մեր գյուղը կառուցելու ենք մենք, միայն և միայն մենք, և չպետք է սպասենք, որ ինչ-որ մեկը գալու է, վիճակը լավանալու է, այդ ամենը կատարվելու է: Խոսելու ենք պարզ, բաց, անկեղծ և բացի առկա խնդիրները ներկայացնելուց, պետք է առաջարկել նաև լուծումներ, նշել, թե խնդրի լուծման որ մասն է մարզը վերցնելու իր վրա՝ հաշվի առնելով իր բոլոր ռեսուրսները, և ինչ է ակնկալվում կառավարությունից»,- նշել է Կարեն Կարապետյանը: Այնուհետև Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանը ներկայացրել է մարզում տարբեր ոլորտներում նախատեսվող ծրագրերը և նշել, որ հիմնական ջանքերն ուղղված են լինելու մարզի համաչափ զարգացմանը: Զեկուցվել է, որ արդեն իսկ մշակվել է Սյունիքի զարգացման ռազմավարությունը, որը միտված է կյանքի նոր որակ ապահովելուն: Այդ համատեքստում, նախատեսվում է առաջիկայում ստեղծել Սյունիքի զարգացման ներդրումային հիմնադրամ, որի նպատակն է լինելու տարբեր ոլորտներում ներդրումային ծրագրերի խթանումն ու աշխատատեղերի ստեղծումը: Առաջիկայում մարզի հինգ քաղաքներում ստեղծվելու են վթարավերականգնողական նոր ծառայություններ, որոնք կապահովեն նոր աշխատատեղեր: Աշխատանքներ են տարվում Կապանում ռետինե նյութերի վերամշակման և խողովակների արտադրության երկու գործարաններ հիմնելու համար, որոնք ևս կապահովեն մի քանի տասնյակ աշխատատեղեր: Մեկնարկել է «Ես ծնվել եմ Սյունիքում» ծրագիրը, որի նպատակն է օժանդակել արտերկրում տարբեր ոլորտներում հաջողությունների հասած սյունեցիներին հարազատ մարզում ծրագրեր իրականացնելու հարցում: Իրանական կողմի հետ ակտիվ բանակցություններ են տարվում մսամթերքի և վերամշակված բրդի արտահանման ուղղությամբ: Նշվել է նաև, որ մարզպետարանին կից գործելու են հանրային և երիտասարդական խորհուրդներ, որոնք հնարավորություն կտան հանրությանը՝ ներկայացնել իրենց հուզող խնդիրներն ու առաջարկություններ: Այնուհետև անդրադարձ է կատարվել Սյունիքի մարզում կրթության, գյուղատնտեսության, առողջապահության և այլ ոլորտներում առկա խնդիրներին: Վարչապետ Կարապետյանը, հատկանշելով կրթության ոլորտի կարևորությունը, շեշտել է, որ կրթական համակարգը պետության համար առաջնային է և մեր վաղվա երկիրը պետք է լինի գրագետ մարդու երկիր: Կառավարության ղեկավարը կարևորել է խնդիրների ախտորոշումը և ավելացրել. «Առարկայական խոսելու համար պետք է հստակ ախտորոշենք, թե ինչպիսի խնդիր կա, ինչպես պետք է ծախսերը նվազեցնենք, արդյոք կարո՞ղ ենք լրացուցիչ ակտիվների հաշվին հոգալ խնդիրները, որ մասն է իր վրա վերցնելու համայնքը, որը մարզպետարանը և որը պետական բյուջեն: Երբ այս համատեքստում խոսենք, քայլ առ քայլ գնալու ենք առաջ: Երբ խնդիրն անորոշ է, դա լուծելու ճանապարհն էլ է անորոշ»: Խոսելով գյուղատնտեսության զարգացման վերաբերյալ՝ վարչապետը նշել է, որ պետությունը պետք է օգնի հաջողակ և ներուժ ունեցող ֆերմերներին, որպեսզի մյուսները, տեսնելով այդ ամենը, փորձեն հասնել նրանց: «Մեր առաջին թիրախն աշխատատեղն է, առաջին թիրախն՝ աշխատող մարդուն օգնելը»,-ընդգծել է կառավարության ղեկավարը: Կարեն Կարապետյանը շեշտել է, որ այսօր Սյունիքի մարզի համայնքների գործընկերների հետ հանդիպմամբ ձևավորվում է մարզպետարանների հետ աշխատելու ֆորմատը: Գործադիրի ղեկավարի խոսքով՝ անհրաժեշտ է գնահատել առկա ներուժը, ներկայացնել տարբեր նախաձեռնություններ, ծրագրեր, և հաշվի առնելով դրանց արդյունավետությունը՝ պետությունն առաջնային կերպով օժանդակություն է ցուցաբերելու տվյալ ծրագրերի իրականացմանը: «Եթե դուք չեք պատկերացնում ինչ քաղաք, ինչ համայնք եք ցանկանում, դուք տարբերակ չունեք նպատակներին հասնելու: Վստահ եղեք, որ մենք ոչ թե շանս ունենք, այլ մենք տարբերակ չունենք լավ երկիր չկառուցելու: Բայց դրանում յուրաքանչյուրս պետք է մասնակցի, յուրաքանչյուրս իր մասնաբաժինը պետք է վերցնի, իր քաղաքացիական դիրքորոշումը ձևավորի»,- շեշտել է վարչապետը: Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև մարզի համայնքներում ճանապարհաշինությանը, գազամատակարարմանը, ջրամատակարարմանը, ենթակառուցվածքների զարգացմանը վերաբերող մի շարք հարցեր:

դիտվել է 24 անգամ
Լրահոս
Քննարկել ենք հարցեր, որոնք վերաբերում են մեր երկրի անվտանգությանն ու ապագային. պատգամավոր Երասխի ճանապարհին «Hyundai»-ն կողաշրջված հայտնվել է դաշտում․ վիրավորներից մեկին տեղափոխել են Երևան Խնդիրները միայն ՀՀ քաղաքացիներինը չեն, ողջ հայ ժողովրդինն են և պահանջում են համազգային ջանքեր Մխչյանում բախվել են «Nissan X-Trail»-ը և «Լադա»-ն․ 3 վիրավորներից մեկը անչափահաս է Կարևոր շեշտադրումներ՝ Սփյուռքի զորաշարժին նվիրված խորհրդաժողովի առաջին օրվա քննարկումներից Ունենք անընդունելի իրավիճակ․ Եկեղեցին թիրախավորված է իշխանության ներկայացուցիչների կողմից․ Վեհափառ Արթուր Սարգսյանը կմնա տնային կալանքի տակ․ փաստաբան Ռեալը ցանկանում է վերադարձնել Կրոսին. Պատմական նշանակում Բունդեսլիգայում. գերմանական ակումբը գլխավորեց կին մարզիչ Հորմուզի նեղուցի շուրջ ԱՄՆ-Իրան բանակցությունները փակուղու մեջ են. Financial Times Թրամփը դեռ պատերազմի ճահճում է․ քաղաքագետ Հրադադարի և տարածաշրջանում տևական խաղաղության հետ կապված հույսերն առայժմ չեն արդարացվում․ Զաքարյան Գյումրիում բախվել են 2 «Mercedes»-ները, որոնցից մեկը բախվել է երկաթե սյանը․ կա վիրավոր Դպրոցից «քթոսկրերի կոտրվածք տեղաշարժով» ախտորոշմամբ ԲԿ է տեղափոխվել 17-ամյա աշակերտ Ե՛վ Նիկոլը, և՛ Օրբանը ամբողջովին տեղավորվում են spin dictator ժամանակակից քաղաքագիտական եզրույթի մեջ Խոշոր ավտովթար Երևանում․ ԱԺ-ի դիմաց բախվել են «Mercedes GLE 53» և «BYD»-ը․ կա վիրավոր Ծովագյուղ-Շորժա ավտոճանապարհին բախվել են 2 «Mercedes»-ները․ կա 4 վիրավոր Այսօր պետական ռեսուրսներին տիրապետողները հրաժարվել են մեր ուժի աղբյուրներից Սա պարզապես դիվանագիտական ձախողում չէ, այլ կառավարվող անորոշության սկիզբը. Դավիթ Անանյան Մի քանի նորություն և մեկ հարց. Արման Աբովյան Նոր մանրամասներ Իջևանի շենքերից մեկի տանիքում բռնկված հրդեհից
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 13-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի ավագանու անդամ Արմենակ Դանիելյանը Ապրիլի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Ապրիլի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 13-ին՝ ժամը 1։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Ջամալյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am