«Մեկ-երկու մահացած ծննդկանի դեպքով չեմ զբաղվում. դրանով զբաղվում մորգը». Լևոն Ալթունյան
Առողջապահության նորանշանակ նախարար Լևոն Ալթունյանը չի պատրաստվում զբաղվել հիվանդանոցներում ծննդկանների հաճախակիացած մահվան դեպքերով և նոր ուսումնասիրություններ կատարել այդ հիվանդանոցներում: Այս մասին նախարարն ասաց այսօր՝ խորհրդարանում լրագրողների հետ զրույցում: «Ես մեկ-երկու մահացած ծննդկանի դեպքով չեմ զբաղվում, դրանով զբաղվում են դատական մարմինները»,- հայտարարեց նախարարը: Կայքի դիտարկմանը, թե չէ՞ որ այդ մահացած ծննդկանների դեպքերն իր ղեկավարած համակարգին են վերաբերում, նախարարը հակադարձեց.«Իմ համակարգը ամբողջ համակարգն է, ոչ թե մեկ-երկու բողոքավոր ծննդկանի բարեկամները։ Հասկացեք դա վերջապես»: Մեր հստակեցմանը, թե մահվան դեպք է գրանցվել, նախարարը պատասխանեց. «Մահվան դեպքում զբաղվում է դատավորը, մորգը…»
