Լեւոն Մկրտչյանի խոստումը Շուշան Պետրոսյանին
ԱԺ-ում այսօր քննարկվում է 2017թ. պետական բյուջեի եկամուտներն ու ծախսերը գիտություն, կրթություն, մշակույթ, սփյուռքի հարցեր, սպորտ, երիտասարդության եւ տեղեկատվության ոլորտներում: Կրթության եւ գիտության նախարար Լեւոն Մկրտչյանին հարց ուղղեց ազգային գաղափարախոսության վերաբերյալ. «Սա տեսակի պահպանության կարեւորագույն գործոնն է: Արդյոք այս գաղափարախոսությունը պահպանվում է ամերիկյան, եվրոպական դպրոցներում, քանի որ ունեմ կոնկրետ օրինակ: Նաեւ ուզում եմ խոսել սահմանամերձ համայնքների, հատկապես՝ Տավուշ ու ԼՂՀ դպրոցներում առկա խնդիրների մասին. այստեղ առաջին դասարանից հետո ուսուցում չկա, չկան ուսուցիչներ»: Նախարար Մկրտչյանը նախ նշեց. «Սահմանային շրջանների դպրոցներում ուսուցիչ պատրաստելու ծրագիրը կա եւ նրանց վերապատրաստումը կլինի Երեւանում՝ նախարարության հաշվին»: Շուշան Պետրոսյանը կրկին շեշտեց. «Եվրոպական դպրոցում եւս պետք է այբբենարանը պարտադիր լինի: Սովորաբար դպրոցներում այբբենարանն ավարտելուց հետո կազմակերպում են հանդեսներ, այդ դպրոցում մի հանդեսի ներկա եղա, որը որեւէ աղերս չուներ ոչ այբբենարանի, ոչ մեր ազգային գաղափարախոսության հետ»: Լեւոն Մկրտչյանը խոստացավ ուսումնասիրել խնդիրը:
