«Ես չեմ կարծում, որ պարոն Հայրապետյանն ինձ խորհուրդ տվողների ցանկում ներգրավված է». սպորտի նախարար
«Ես Ռուբեն Հայրապետյանի խոսքերը վիրավորանք չեմ համարում»։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց սպորտի եւ երիտասարրդության հարցերի նախարար Հրաչյա Ռոստոմյանն՝ անդրադառնալով ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանի հայտարարությանը։«Ես ատամնաբույժ չեմ, ստոմատոլոգ եմ, ես ինքս շատ հպարտանում եմ իմ առաջին մասնագիտությամբ, որևէ կոմպլեքսներ չունեմ իմ առաջին մասնագիտության վերաբերյալ»,- ասաց նա: Ինչպես նշեց՝ ինքն աշխատել է ստոմատոլոգ Արագածոտնի մարզի Ագարակ գյուղում՝ երկու տարի, դասավանդել է Երևանի պետական բժշկական համալսարանում և ավարտել է Երևանի ֆիզիկական կուլտուրայի ինստիտուտը: «Ես չեմ կարծում, որ Ռուբեն Հայրապետյանը ինձ խորհուրդ տվողների ցանկում է։ Ստամատոլոգը վիրավորա՞նք է, դուք ասեք։ Ես դա վիրավորանք չեմ համարում, ես ոչ մեկից նեղացած չեմ»,-ասաց Հրաչյա Ռոստոմյանը։
