Նախարարը «դեժավյու» հարցերին չի պատասխանում
Այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց Առողջապահության նախարար Լևոն Ալթունյանը անդրադառնալով կառավարության ծրագրի ներկայացման ժամանակ վարչապետի արած այն հայտարարությանը, որ պետպատվերի համակարգը պետք է փոխվի եւ դառնա հետվճարային, ասաց. «Համակարգը հակառակ է աշխատելու, գումարը հետեւելու է հաճախորդին: Մոտակա մեկ ամսվա ընթացքում կավարտվեն աշխատանքները, հետո կներկայացնենք և՛ կառավարության ուշադրությանը, և՛ հանրությանը»: Լրագրողներից մեկը հետաքրքրվեց, որ նախկին նախարար Արմեն Մուրադյանի օրոք ստուգումներ էին սկսվել «Սլավ մեդ» բժշկական կենտրոնում, որտեղ ծննդկանի մահվան դեպք էր հայտնաբերվել, բայց «Շենգավիթ» բ/կ-ն դուրս էր մնացել այդ ուսումնասիրության շրջանակից, դուք պատրաստվո՞ւմ եք «Շենգավիթ» բ/կ-ն էլ ներառել՝ նախարարը պատասխանեց, որ «դեժավյու» հարցերին չի պատասխանում: Լրագրողները հետաքրքրվեցին նաեւ, թե ինչպե՞ս է նախարարը վերաբերում ալյուրի հարստացման ծրագրին, պատասխանեց. «Այսօրվա իմ առօրյան մի քիչ այլ ասպարեզում է ընթանում, դեռ չեմ անդրադարձել այդ հարցին»:
