««Արագ և որակով» սկզբունքը կարող է հակասական լինել». «յոլա ենք գնում». Լևոն Ալթունյան
Առողջապահության հարցերի հանձնաժողովում այսօր ԲՀԿ-ական պատգամավոր Միքայել Մելքումյանը առողջապահության նախարար Լևոն Ալթունյանին հարցրեց, թե չի՞ կարող Հայաստանը «յոլա գնալ» առանց առողջապահական պետական գործակալության: Որին ի պատասխան Ալթունյանն ասաց. «Առանց Լևոն Ալթունյանի յոլա կգնաք, առանց առողջապահության նախարարի՝ ոչ, առանց առողջապահության պետական գործակալության յոլա կգնաք, առանց այն գործառույթների, որը կոչված է կատարելու այդ գործակալությունը՝ ոչ»: Ինչպես ասաց՝ նախարարությունը պատրաստում է առաջարկ, որը ներկայացնելու է կառավարությանը, հետո՝ ԱԺ-ին, որ ֆինանսավորումը լինի` ոչ թե բուժհաստատություններին բյուջե տրամադրելով, այլ հատկացումներ լինեն յուրաքանչյուր հիվանդի բուժման համար, այսինքն` գումարը փոխանցվում է տվյալ հիվանդի ախտորոշման դիմաց: Միքայել Մելքումյանն էլ հորդորեց` ասելով, որ նախարարությունն իր քայլերը պետք է արագ իրականացնի: Առողջապահության նախարարն էլ պատասխանեց, որ «արագ և որակով» սկզբունքը կարող է հակասական լինել ու անարդյունավետ:
