Կարո Փայլանը պատգամավորների ձերբակալության պահի տեսանյութն է տարածել
Թուրքիայում քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության՝ ազգությամբ հայ պատգամավոր Կարո Փայլանն իր ֆեյսբուքյան էջում տեղադրել է պատգամավորների ձերբակալության պահի տեսանյութը:
Փայլանը տարածած տեսանյութին զուգահեռ գրել է. «Հպարտ ենք «ԺԴԿ-ն մեր պատիվ է» ասողներով: Այս դժվար օրերը միասին ենք հաղթահարելու, միասին ենք հաղթելու»:
Հիշեցնենք, որ Թուրքիայում ձերբակալել են քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության 11 անդամի: Ձերբակալվածների թվում են կուսակցության համանախագահներ Սելահաթթին Դեմիրթաշն ու Ֆիգեն Յուքսեքդաղը:
